00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Գասպարին պառկել է ոստիկանության շենքի դիմաց և բողոքում է ոստիկանների գործողություններից

© Sputnik / StringerЛежачий протест Вардгеса Гаспари перед зданием полиции (17 апреля 2019). Еревaн
Лежачий протест Вардгеса Гаспари перед зданием полиции (17 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարդգես Գասպարին հանդիպում է պահանջում Օսիպյանի հետ։ Նա չի հավատում, որ ապրիլի 14-ին ոստիկանության բաժանմունքից հիվանդանոց տեղափոխված Էդգար Ծատինյանին ոստիկանները չեն ծեծել։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկած ակցիա է իրականացնում ՀՀ ոստիկանության կենտրոնական մասնաշենքի դիմաց։ Նա իր դժգոհությունն է հայտնում ոստիկանության ծառայողների` Էդգար Ծատինյանի գործով իրականացրած միջոցառումներից։ Գասպարին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ հանդիպում է պահանջում։

© Sputnik / StringerԳասպարին պառկել է ոստիկանության շենքի դիմաց
Գասպարին պառկել է ոստիկանության շենքի դիմաց և բողոքում է ոստիկանների գործողություններից - Sputnik Արմենիա
Գասպարին պառկել է ոստիկանության շենքի դիմաց

Լուրեր են տարածվել, որ ապրիլի 8-ին ոստիկանները ծեծել են Էդգար Ծատինյանին, և նա մահացել է ծեծի հետևանքով։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունն ապրիլի 14-ին հաղորդագրություն է տարածել` նշելով, որ իրականությանը չեն համապատասխանում սոցցանցում տարածված տեղեկությունները, թե իբր ոստիկանության Նոր Նորքի բաժնում դաժան ծեծի է ենթարկվել Երևանի բնակիչ Էդգար Ծատինյանը, ապա կուլ է տվել թմրանյութով տոպրակը, որն իբր ոստիկանները փորձել են «գրպանը գցել»։

Автомобиль дорожной полиции Армении - Sputnik Արմենիա
Ի՞նչն է եղել հայ ֆուտբոլիստին սպանելու պատճառը. մանրամասներ

Ոստիկանությունը նաև հայտնել է, որ Ծատինյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» , ապա «Արմենիա» բժշկական կենտրոններ, իսկ ապրիլի 8-ին հիվանդանոցում մահացել։

Ոստիկանության ներկայացրած դատաբժշկական եզրակացության համաձայն` մահվան պատճառը սուր սիրտ-անոթային և շնչառական անբավարարությունն է եղել, ամֆետամինով թունավորումը և տոքսիկ կոման:

Էդգար Ծատինյանը մի քանի անգամ դատապարտված է եղել, նա ոստիկանության Նոր Նորքի բաժին է տարվել ապրիլի 7-ին։ Այստեղ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչից հետո ոստիկանները շտապօգնություն են զանգահարել։

Ապրիլի 14-ին Ծատինյանի հարազատները հաղորդում են տվել, որ ոստիկանները նրան ծեծելով սպանել են, բժիշկներն էլ պատշաճ բուժօգնություն ցույց չեն տվել:

Ոստիկանության պետ Օսիպյանը հանձնարարել է ծառայողական քննություն անցկացնել դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար, այդ թվում` ստուգելով նաև սուտ մատնության վարկածը։

Լրահոս
0