ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 16-ից 18-ը աշխատանքային այց կկատարի Փարիզ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
«Այցի ընթացքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի, Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիել Դը Սարնեզի և այլ պաշտոնյաների հետ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Զոհրաբ Մնացականյանը ելույթ կունենա Միջազգային հարաբերությունների Ֆրանսիական ինստիտուտում։ Նախատեսվում է նաև արտգործնախարարի հանդիպումը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք, որ երեկ Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ էր բռնկել, որի հետևանքով փլուզվել էր տաճարի գմբեթն ու տանիքը։