00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռազմական ուսումնական հաստատություններում ռազմապարեր կդասավանդվեն. Գագիկ Գինոսյան

© Sputnik / Asatur YesayantsВоенно-спортивный сбор “Наследники Победы” в Армении
Военно-спортивный сбор “Наследники Победы” в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ծրագիրը նախ կփորձարկվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Սեպտեմբերից արդեն այն մուտք կգործի ռազմական ուսումնական հաստատություններ։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Ռազմական ուսումնական հաստատություններում կդասավանդվեն ռազմապարեր` որոշ ժամանակ անց դրանք նաև բանակ ներմուծելու մտադրությամբ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի հիմնադիր Գագիկ Գինոսյանը:

© Sputnik / Asatur YesayantsՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի հիմնադիր Գագիկ Գինոսյանը
Ռազմական ուսումնական հաստատություններում ռազմապարեր կդասավանդվեն. Գագիկ Գինոսյան - Sputnik Արմենիա
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի հիմնադիր Գագիկ Գինոսյանը

Նախաձեռնության հեղինակը հենց նա է։

Гагик Гиносян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Գինոսյան. «Շատ կարևոր է, որ պարը դիտվում է որպես ըմբոստության խորհրդանիշ»

«Մտահղացումը կյանքի կոչելու գործընթացը բավականին երկար տարիներ տևեց. դեռ նախորդ իշխանությունների օրոք էի որոշել այն կյանքի կոչել, և այնպես չէ, որ հակասություն կար, սակայն ինչ–ինչ խոչընդոտներ էին առաջանում։ Հիմա բոլոր խնդիրները լուծվել են` թե՛ ՀՀ պաշտպանության նախարարն է հետևողական, թե՛ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետը»,– ասաց նա։

Նրա խոսքով` ծրագիրը նախ կփորձարկվի Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Ավելին, արդեն իսկ դասացուցակներն են ճշտում, որպեսզի մայիս ամսից պիլոտային սկզբունքով համալսարանում ռազմական պարեր դասավանդվեն։ Գինոսյանի խոսքով` որոշել են մայիսից սկսել, որպեսզի այս ընթացքում շտկեն թերությունները, հասկանան` ինչի է հանգեցնելու դրանց ուսուցումը և սեպտեմբերից ավելի պատրաստված մտնեն ռազմական ուսումնական հաստատություններ։

Սկզբնական շրջանում Գինոսյանը կդասավանդի առարկան` մինչև կհստակեցվի առարկայի մեթոդիկան։

«Հուսով եմ` կամաց–կամաց այն կներդրվի նաև բանակում ու ինչպես եղել է դարեր շարունակ, այնպես էլ հիմա ռազմապարը` հայ զինվորի դաստիարակության հիմնասյուներից մեկը կլինի։ Ռազմապարը ֆիզիկական պատրաստվածության մի բաղադրիչ կարելի է համարել, քանի որ դրա համար պահանջվում են շատ ճարպիկ, ինչպես նաև հին ժամանակներում զենքը կիրառելու շարժումներով հագեցած պարաքայլեր»,–ասաց Գինոսյանը։

Репетиция парада к 25-й годовщине независимости Армении - Sputnik Արմենիա
Շեշտը՝ ԱԹՍ արտադրության վրա. ՀՀ-ն պատրաստվում է միջազգային շուկա դուրս գալ. փորձագետ

Մյուս կողմից, ըստ նրա, ռազմապարն անպարտելի ոգի է ներարկում հայ զինվորի մեջ։ Գինոսյանը մեջբերեց Կոմիտասի խոսքը, որն ասել էր, որ պարը հոգին ու մարմինը ներդաշնակող միակ արվեստն է։ Իսկ ռազմապարի դեպքում, Գինոսյանի հավաստմամբ, այն ոչ միայն յուրաքանչյուր զինվորի հոգին ու մարմինն է ներդաշնակում, այլ նաև պարի բոլոր մասնակիցներին է ներդաշնակում` ստեղծելով հավաքական ոգեղեն դաշտ։

Գինոսյանի խոսքով` պատահական չէ, որ նախկինում մարտից առաջ ռազմապար էին պարում ու դա անում էին ոչ թե այն բանի համար, որ չգիտեին` ինչ անել կամ ազատ ժամանակ ունեին, այլ գիտակցելով, որ այն ոգևորում է իրենց։

Լրահոս
0