ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Բազմաթիվ երկրպագուներ, սպորտի նախարարության և ՀԱՕԿ ներկայացուցիչներ հավաքվել էին «Զվարթնոց» օդանավակայանում՝ դիմավորելու Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականին:
Հունահռոմեական ոճի հայ ըմբշամարտիկ Կարեն Ասլանյանը (67 կիլոգրամ քաշային կարգ) բրոնզե մեդալ է նվաճել Բուխարեստում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, որը վերջերս Ազգային ժողովի պատգամավոր է դարձել, նույնպես բրոնզ է նվաճել 77 կիլոգրամ քաշային կարգում։
Հայաստանի հավաքականին դիմավորելու էին եկել բազմաթիվ երկրպագուները, ինչպես նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
Մյուս ըմբշամարտիկները անհաջող են ելույթ ունեցել ու չեն կարողացել մեդալներ նվաճել։