00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր պարտքերի սպառնալիք կա. փորձագետը «Գազպրոմ Արմենիայի» սակագնային քաղաքականության մասին

© Photo : Gazprom Armenia official siteЕжегодные противопожарные учения на абовянской станции ПХГ
Ежегодные противопожарные учения на абовянской станции ПХГ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոր պարտքերը փակելու համար արդեն գումար չկա, այդ պատճառով «Գազպրոմ Արմենիան» այսօր իր ֆինանսական ռիսկերը նվազեցնելու ուղիներ է փնտրում։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի բնակչության համար գազի ներկայիս սակագների դեպքում  խնդիրների կարող են բախվել ինչպես «Գազպրոմ Արմենիան», այնպես էլ  հանրապետության կառավարությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը։

Газодобывающее предприятие - Sputnik Արմենիա
Հայաստանն ու Ռուսաստանը կսկսեն քննարկել գազի գնի նոր սխեման

Խոսքը նոր պարտքի գոյացման ռիսկերի մասին է։ Դավթյանի խոսքով` այդ ռիսկերի արմատները գնում են 2013 թվականի «գազային համաձայնագրեր», որոնք պարտավորեցնում են ՓԲԸ «Գազպրոմ Արմենիային» տարեկան 9% եկամուտ ապահովել, ինչը, հաշվի առնելով հանրապետությունում սպառման բացասական միտումները, գնալով ավելի դժվար է ապահովել։

2019 թվականի հունվարի 1–ից ռուսական գազի գինն աճել է մեկ խորանարդ մետրի դիմաց 150–ից 165 դոլարի։ Բնակչության համար սակագինը նույն է մնացել` ընկերության ծախսերի կրճատման հաշվին։

«Բնականաբար, պարտքի գոյացման ռիսկ կա, ինչպես դա եղավ 2011-2013 թվականներին, որի հետևանքով «ԱրմՌոսգազպրոմի» բաժնետոմսերի մնացած 20% վաճառվեցին ռուսական ընկերությանը։ Սակայն ըստ էության, նոր պարտքերը մարելու գումար էլ չկա, այդ պատճառով «Գազպրոմ Արմենիան» իր ֆինանսական ռիսկերի նվազեցման ուղիներ է փնտրում։ Դրանց շարքում կարելի է առանձնացնել ներդրումային ծրագրի վերանայումը, ծախսերի նվազեցումն ու աշխատակիցների կրճատման պես ոչ պոպուլյար միջոցը», – նշեց Դավթյանը։

Газозаправка  - Sputnik Արմենիա
Մեր քննադատություններին միշտ հետևում են ստուգումներ. Իվետա Տոնոյանը`գազալցակայանների մասին

Նա կարծում է, որ ներկայիս իրավիճակում Հայաստանի գազատրանսպորտային համակարգի գործառույթը կարելի է ապահովել նաև առանց 6000 անձնակազմի։ Հանրապետության իշխանությունը, որը 2013 թվականի համաձայնագրերի պատճառով «Գազպրոմ Արմենիայում» ազգային շահերն առաջ տանելու մեխանիզմներ չունի, ի զորու չէ ազդել այդ գործընթացի վրա։

«Մյուս կողմից էլ` Հայաստանի գազատրանսպորտային համակարգը առանձնանում է մատակարարման ու բաշխման համակարգում բնական գազի կորստի մեծ ցուցանիշներով, ինչը նույնպես անմիջականորեն ազդում է ընկերության ֆինանսական արդյունավետության վրա։ Կարծում եմ` այսօր ընկերության թոփ–մենեջերը պետք է հատուկ ուշադրություն դարձնի գազաֆիկացմամբ ու գազամատակարարմամբ զբաղվող իր 13 մասնաճյուղերի աշխատանքին», – ավելացրեց Դավթյանը։

Митинг оппозиции на площади Республики. Лена Назарян (17 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
ԱԺ–ն որոշեց` «Քաղաքացու օրը» կնշվի, գազը կվաճառվի կիլոգրամներով

Մեկնաբանելով Հայաստանի ու Ռուսաստանի բանակցությունները  5 տարի ժամկետով նոր գնի սահմանման վերաբերյալ` փորձագետը ենթադրեց, որ բազային գինն այս անգամ կբարձրանա։ Դա առաջին հերթին պայմանավորված է ռուսական գազի արտահանման միջին գնի աճով։

2018 թվականին աճը կազմել է մոտ 25%,  որի հետևանքով ռուսական գազի արտահանման գինը հասել  է 220 դրամի, ինչը կապված էր գազի վաճառքի հիմնական միտումները թելադրող նավթի համաշխարհային շուկաներում տեղի ունեցող մրրկայնության հետ։

«Իհարկե չի բացառվում, որ քաղաքական որոշման շրջանակում գազի գինը կարող է կազմել ներկայիս 165 դոլարից քիչ, ինչի համար, թերևս դեռ հիմք չկա։ Ամեն դեպքում բազային գնի հիմքով երկարաժամկետ գնի սահմանումը Հայաստանի շահերից է բխում»,  –կարծում է փորձագետը։

Միաժամանակ պետք չէ մոռանալ նաև այն մասին, որ ԵԱՏՄ–ում 2025 թվականին բնական գազի ընդհանուր շուկայի գործածման հետ ու մի երկարաժամկետ սխեմաների ու բազային գների մասին  խոսք լինել չի կարող, քանի որ առևտուրն իրականացվելու է գազային բորսայում։

Լրահոս
0