ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Մոսկվայում ընթանում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: Twitter–ի իր էջում այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
#Մոսկվա'յում մեկնարկեց #Հայաստան'ի, #Ադրբեջան'ի և #Ռուսաստան'ի ԱԳ նախարարների հանդիպումը:/ Meeting of Foreign Minister of #Armenia, #Azerbaijan and #Russia, Zohrab Mnatsakanyan, Elmar Mammadyarov and Sergey Lavrov commenced in Moscow pic.twitter.com/3zvg1ZSPpo
— Anna A. Naghdalyan (@naghdalyan) 15 апреля 2019 г.
Նաղդալյանը հաջորդ գրառմամբ հայտնել է, որ Մնացականյանն ու Լավրովը նաև առանձին հանդիպում են ունեցել։
#Մոսկվա'յում կայացել է #Հայաստան'ի և #Ռուսաստան'ի ԱԳ նախարարների հանդիպումը:/ В Москве состоялась встреча Министров иностранных дел Армении и России. pic.twitter.com/2b0PtSaFu1
— Anna A. Naghdalyan (@naghdalyan) 15 апреля 2019 г.
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը կայացել է մարտի 28–ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Մարտի 29–ին Վիեննայում կայացել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։