ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Օլիմպիական կրկնակի չեմպիոն, գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն չի մեկնաբանում գեղասահքի աշխարհի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևային, այլ ոչ թե Ելիզավետա Տուկտամիշևային Ռուսաստանի հավաքականի կազմում ընդգրկելու լուրը։ Այս մասին հայտնում է Chempionat.ru–ն։
«Ինչ վերաբերում է Մեդվեդևային, ոչ թե Տուկտամիշևային աշխարհի առաջնություն ուղարկելու որոշմանը, ապա ես չեմ ուզում խառնվել այդ հարցերին, դա ֆեդերացիայի որոշումն է։ Մենք ղեկավարություն ունենք, թող նրանք որոշումներ կայացնեն», – ասել է նա։
Հայտնի գեղասահորդի խոսքով` ինքը նույնիսկ չի հետևում մրցումներին։
«Գիտեմ, որ Ռուսաստանի հավաքականը երրորդ տեղն է զբաղեցրել աշխարհի թիմային առաջնությունում, որ Լիզան լավ է ելույթ ունեցել։ Ես իմ դպրոցն ունեմ, որն ուզում եմ նոր մակարդակի հասցնել։ Պարզապես ժամանակը չի բավականացնում», – ասել է Պլյուշչենկոն։
Նշենք, որ հասարակությունը քննադատել է Եվգենյա Մեդվեդևային հավաքականում ներառելու որոշումը, և շատերն անարդար են համարել դա։