00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արարատցեմենտում «շատ բան կարող է ջրի երես դուրս գալ». գործարանում կրքերը թեժ են

© Sputnik / Hayk PetrosyanСотрудники "Арарат цемента" перекрыли дорогу, ведущую к заводу (15 апреля 2019). Арарат
Сотрудники Арарат цемента перекрыли дорогу, ведущую к заводу (15 апреля 2019). Арарат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Արարատցեմենտ» գործարանի շուրջ իրավիճակը լարված է մնում, ընկերության ղեկավարության ու աշխատակիցների պահանջները տարբեր են։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Արարատի ցեմենտի գործարանի ղեկավարությունը չի կարողացել համոզել բողոքի ակցիայի մասնակիցներին բացել ձեռնարկություն տանող ճանապարհը, նրանք հանդիպում են պահանջում «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար ու գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի հետ։

Ակցիայի մասնակիցները առավոտվանից փակել են գործարան տանող ճանապարհը, նրանք թույլ չեն տալիս ցեմենտ տեղափոխող մեքենաներին ձեռնարկությունից ապարանքը հանել։ Պատճառն այն է, որ գործարանի աշխատակիցներին ծանուցել են առաջիկա կրճատումների մասին։

© Sputnik / Hayk Petrosyan«Արարատցեմենտ» գործարանի տնօրեն Մանուկ Առաքելյանի և բողոքի ակցիայի դուրս եկած գործարանի աշխատակիցների հանդիպումը
Արարատցեմենտում «շատ բան կարող է ջրի երես դուրս գալ». գործարանում կրքերը թեժ են - Sputnik Արմենիա
«Արարատցեմենտ» գործարանի տնօրեն Մանուկ Առաքելյանի և բողոքի ակցիայի դուրս եկած գործարանի աշխատակիցների հանդիպումը

«Արարատցեմենտի» տնօրեն Մանուկ Առաքելյանը պնդում է, որ հնարավոր փակման պատճառը Իրանից էժան ցեմենտի ներմուծումն է, հայկական արտադրվողները չեն կարող դրա հետ մրցել։

Նրա խոսքով` նրանք արդեն երկու տարի է կառավարությանն են դիմում` լուծում խնդրելու պահանջով, հիշեցնելով, որ «կոմունիստների օրոք» գործարանները պետական դոտացիաներով էր աշխատում։

«Մեր ցեմենտի ինքնարժեքը մեկ տոննայի դիմաց 36 հազար դրամ է։ Եթե այնտեղից կարող են կլինկեր (ցեմենտի արտադրության մեջ միջանկյալ մթերք է) բերել ու ավելի էժան ցեմենտ արտադրել, ապա կա՛մ 1300 մարդանոց գործարանը պետք է փակեն, կա՛մ կառավարությունը պետք է ճիշտ լուծում գտնի»,  – ասաց գործարանի տնօրենը։

Воздушное такси немецкой компании Volocopter на выставке Rotorcraft Asia (11 апреля 2019). Сингапур - Sputnik Արմենիա
Սինգապուրում կսկսեն փորձարկել օդային տաքսին

Նրա խոսքով` այս պահին նրանք չեն կարող ցեմենտը 40 հազարից էժան վաճառել։ Նա պնդում է, որ հիմա իրանական արտադրողները գրեթե առանց եկամուտի են աշխատում, նրանց նպատակը շուկան գրավելն է։ Առաքելյանը վստահ է, որ տեղի գործարանների փակվելուց հետո պարսկաստանից ներմուծողները կբարձրացնեն գները։

Գործարանի ղեկավարությունը պնդում է, որ ներմուծման 22 հազար դրամ ժամանակավոր տուրքը խնդրի լուծում չէ։

Բանն այն է, որ դա կանդրադառնա միայն ցեմենտի վրա, բայց ներմուծման մեծը մաս է կազմում հենց ցեմենտի կլինկերը, որից արտադրում են վերջնական ապրանքը։ Տնօրենի կարծիքով` դրա համար էլ է անհրաժեշտ մտցնել տուրքեր։

Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը առաջարկեց կառավարությանը առաջարկությունների փաթեթ ուղարկել, նշելով որ հարցը բուն գործարանը չէ,  այլև քաղաքի  բնակիչներն են, որոնցից շատերը աշխատում են ձեռնարկությունում ու կախված են դրանից։

© Sputnik / Hayk PetrosyanԱրարատի քաղաքապետ Հայկ Հայկյանի հանդիպումը «Արարատցեմենտի» բողոքող աշխատողների հետ:
Արարատցեմենտում «շատ բան կարող է ջրի երես դուրս գալ». գործարանում կրքերը թեժ են - Sputnik Արմենիա
Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանի հանդիպումը «Արարատցեմենտի» բողոքող աշխատողների հետ:

«Եթե հարցը չլուծվի, ապա քաղաքի երեք հազար բնակիչ սոված և անգործ նստելու են տանը», – ասաց Հայկյանը։

Обрушивающeеся зданиe музея-заповедника Кумайри на улице Шираза, Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրիում «Կումայրի» արգելոցի շենքերը քանդելու թույլտվություն քաղաքապետարանը չի տվել

Նրանք պայմանավորվել են լուծում գտնելու համար նորից դիմել կառավարությանը, քանի որ ներկայիս պայմաններն արտադրությունն անմրցունակ են դարձնում։

«Ժողովուրդը հավաքվել է, խելքի մոտ պահանջներ է ներկայացնում... Մենք կառավարությանը նամակ կգրենք, բայց ճանապարհը պետք է բացել, ցեմենտատար մեքենաները պետք է աշխատեն», – ասաց Առաքելյանը։

Սակայն բողոքի ակցիայի հավաքվածները այդ կետի հետ չհամաձայնեցին, հասկացնելով, որ այլ կարծիքի են։

«Մեր բողոքը կառավարության դեմ չէ, կառավարությունից պահանջեք ձեր պատգամավորների միջոցով («Բարգավաճ Հայաստան) – խմբ.)», – հնչում էր ամբոխից։

© Sputnik / Hayk PetrosyanԲողոքի ակցիայի դուրս եկած աշխատակիցները փակել են «Արարատցեմենտ» գործարան տանող ճանապարհը
Արարատցեմենտում «շատ բան կարող է ջրի երես դուրս գալ». գործարանում կրքերը թեժ են - Sputnik Արմենիա
Բողոքի ակցիայի դուրս եկած աշխատակիցները փակել են «Արարատցեմենտ» գործարան տանող ճանապարհը

Դժգոհություն հնչեց արդեն գործարանի ղեկավարության հասցեին։ Ցուցարարները դեմ չեն մրցակցությանը, նրանք կարծում են, որ այն պետք է լինի, ու ցեմենտի գները պետք է իջնեն։

Նրանք Հայաստանում բարձր  գների պատճառը համարում են ոչ արդյունավետ կառավարումը։ Եթե ներկայիս ղեկավարը չի կարողանում աշխատել, թող վաճառի գործարանը՝ լսվում էր մարդկանց բազմության միջից։

«Եթե ցեմենտը չի վաճառվում, ապա ինչու՞ են ուզում, որ ճանապարհը ցեմենտատարների համար բացվի։ Տեսեք` ինչքան մեքենա է կանգնած։ Ինչպե՞ս չի վաճառվում», –  վրդովվում է  ցույցի մասնակից կինը։

© Sputnik / Hayk Petrosyan «Արարատցեմենտ» գործարանի մոտ հավաքված բեռնատար մեքենաները
Արարատցեմենտում «շատ բան կարող է ջրի երես դուրս գալ». գործարանում կրքերը թեժ են - Sputnik Արմենիա
«Արարատցեմենտ» գործարանի մոտ հավաքված բեռնատար մեքենաները

Բնակիչները դժգոհ են նաև նոր ձուլարանի շինարարությունից, որը կավելացնի վնասակար թափոնների արտանետումը։ Նրանք պնդում են, որ ներկայիս ֆիլտրերը գործարանում վաղուց չեն գործում, քանի որ դրանք շահագործման ժամկետը վաղուց անցել է, սակայն ընկերության ղեկավարությունը մտածում է միայն գերշահույթի, ոչ թե ներդրումների ու նորամուծությունների մասին, ասում են ակցիայի մասնակիցները։

Ցեմենտի որակը, աշխատակիցներ խոսքով, նույնպես ընկել է։ Նախկինում Իրան ու Վրաստան էին արտահանում, հիմա իրացնում են միայն Հայաստանում։

«Գործարանի ղեկավարությունը գերշահույթ ստանալու համար խառնում էր ցեմենտը խորհրդային տարիներից մնացած հին փոշու, սև ավազի հետ` գողացածը թաքցնելու համար», – ասաց ցուցարար աշխատակիցներից մեկը։

© Sputnik / Hayk PetrosyanԲողոքի ակցիայի դուրս եկած աշխատակիցները փակել են «Արարատցեմենտ» գործարան տանող ճանապարհը
Արարատցեմենտում «շատ բան կարող է ջրի երես դուրս գալ». գործարանում կրքերը թեժ են - Sputnik Արմենիա
Բողոքի ակցիայի դուրս եկած աշխատակիցները փակել են «Արարատցեմենտ» գործարան տանող ճանապարհը

Ցույցի մասնակիցները կոչ են անում, որ համապատասխան օրգանները հանգամանորեն ստուգեն ամեն ինչ, քանի որ «շատ բան կարող է ջրի երես դուրս գալ»։

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Որևէ մեկի կարծիք արտահայտելու իրավունքը չպետք է սահմանափակվի. ինչ ակնարկեց Փաշինյանը

Sputnik Արմենիայի հարցին` արդյո՞ք արդյունավետ մենեջմենթը կարող է լուծել գործարանի խնդիրները,  ցուցարարները միաձայն բղավեցին` «այո»։ Ինչ–որ մեկն էլ հավելեց՝ «գործարանում Փաշինյանի նման ղեկավար լիներ...»։

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը Sputnik Արմենիայի հետ զրույցում ավելի ուշ ասաց, որ օրվա երկրորդ կեսին ցուցարարների մոտ է գնացել «Արարատցեմենտի» տնօրենների խորհրդի նախագահ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը։

Նա առաջարկել է «ժամանակավոր» կրճատել աշխատակիցների մեծ մասին` 150 մարդ թողնելով։ Բայց նրա առաջարկությունը մերժվել է։

Ցուցարարները շարունակում են հանդիպում պահանջել գործարանի փաստացի սեփականատիրոջ` գագիկ Ծառուկյանի հետ, նրանք պահանջում են հետ կանչել առաջիկա կրճատումների մասին ծանուցումները։

Заседание правительства Армении (11 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Կառավարության կառուցվածքի փոփոխության արդյունքում կկրճատվի մի քանի հարյուր հաստիք

Այսօր, լրագրողների հարցերին պատասխանելիս, այդ թեմային անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց` օրենսդրական նախաձեռնություն է պատրաստվում, որը պետք է պաշտպանի տեղացի արտադրողին։

Միաժամանակ Փաշինյան  ասաց, որ նրանք պետք է հեռանան այն դիսկուրսից, որ «կառավարությունը պետք է ինչ–որ մեկից վերցնի, ու ինչ–որ մեկին տա»։

«Կառավարությունն այսօր ոչ մեկից որեւէ բան վերցնելու կարիք չունի: Մենք մանիպուլյացիաներով մանդատ չենք պահելու», – ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ խնդիրը «գործատու–աշխատակից» հարթության մեջ է։

Լրահոս
0