00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
52 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:53
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երազանքս մեկն է. քառօրյային զոհված Նորայր Գասպարյանի ընտանիքի հետաքրքիր պատմությունը

© Sputnik / Asatur YesayantsМама Норайра Галстяна Нунэ Атаджанян
Мама Норайра Галстяна Нунэ Атаджанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Բոլոր հերոսների հետևում մայրերն են կանգնած» նախագծի շրջանակում Sputnik Արմենիան զրուցել է ապրիլյան քառօրյայի ժամանակ զոհված Նորայր Գասպարյանի մոր` Նունե Աթաջանյանի հետ։ Շուրջ 10 տարի Ռուսաստանում ապրած կինը նշում է, որ կմնա Հայաստանում, քանի որ տղան` Նորայրը, ընտրել է այս հողը, «գրկել» այս հողը։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Կարինե Հարությունյան. Նունե Աթաջանյանի կյանքում պատերազմը վաղուց է իր հետքը թողել։ Արցախյան ազատամարտի ժամանակ տիկին Նունեի ծննդավայրը` Կապանը, հաճախ է գնդակոծվել։ Նրա երիտասարդությունն անցել է նկուղներում, որտեղ պաշտպանվում էին հակառակորդի կրակոցներից. Արցախյան ազատամարտը կնոջ ծանոթներից շատերի կյանքն է արժեցել։

Դպրոցն ավարտելուց հետո տիկին Նունեին չի հաջողվել բարձրագույն կրթություն ստանալ, քանի որ 1991–ին հայրը մահացել է, ու ընտանիքը հնարավորություն չի ունեցել նրա կրթության ծախսերը հոգալու։ Աղջիկը տեղի տրիկոտաժի գործարանում է սկսել աշխատել` որպես կար անող։

© Sputnik / Asatur YesayantsՆունե Աթաջանյան
Երազանքս մեկն է. քառօրյային զոհված Նորայր Գասպարյանի ընտանիքի հետաքրքիր պատմությունը - Sputnik Արմենիա
Նունե Աթաջանյան

«Հենց այդ ժամանակ էլ ծանոթացա ամուսնուս` Ժորայի հետ։ Ամուսնացա ու հարս գնացի ուղիղ մեր տան մեր դիմացի շենք։ Ես ու ամուսինս իրար շատ մոտ ենք ապրել, բայց միմյանց չենք ճանաչել։ Քանի որ այդ տարիներին հարսանեկան արարողությունները տանն էին նշում` մենք էլ տանը համեստ խնջույք արեցինք»,–պատմում է տիկին Նունեն։

Այդ օրերին լուսանկարչական սարքը հազվադեպ երևույթ էր, և տիկին Նունեն հարսանեկան նկար ունենալու համար ամուսնու հետ գնացել է ֆոտո։ Պատերազմական տարիներին վարդերը նույնպես ավելորդ շռայլություն էին` ամուսնական նկարում տիկին Նունեի ձեռքում մեխակներ են։ Փոխարենը, նրա խոսքով, ոչինչ չի խանգարել, որպեսզի ինչպես հարկն է` քեֆ անեն ու վայելեն իրենց օրը։

Мама Арамаиса Микаеляна Лилит Авагян - Sputnik Արմենիա
Մոտս 2 կերպար է խառնվել` որդեկորույս մոր և մոր, որ պետք է կրտսեր որդուս. Լիլիթ Ավագյան

Տիկին Նունեի ամուսինն Արցախյան ազատամարտի կամավորներից է. նա կարճ ժամանակով կռվի դաշտից հետ է եկել, որպեսզի հարսանեկան մի փոքր արարողություն կազմակերպեն։ «Պարզվեց, որ կամավորների հաջորդ խումբը ճակատ պետք է մեկներ հենց մեր ամուսնության օրը։ Ամուսինս, բնականաբար, չմիացավ նրանց` հարգելի պատճառներով։ Մեր հարսանիքի օրը ամուսնուս ընկերները` կամավորները, խմբով եկան մեր տուն, մեզ գրկեցին, շնորհավորեցին ու մեկնեցին Արցախ։ Ամուսնուս հորդորներին, որ գոնե մի փոքր ուրախանան մեզ հետ, նրանք չլսեցին` ասելով, որ շտապում են, կռվի դաշտում իրենց կարիքը կա։ Այդ տղաներից ոչ ոք հետ չեկավ...»,–հիշում է տիկին Նունեն։

Ամուսնանալուց մեկ տարի անց տիկին Նունեն իր առաջնեկին է ունենում` Միշային, հետո արդեն` Նորայրն է լույս աշխարհ գալիս։ Հետպատերազմական ծանր տարիներն ու աշխատանքի բացակայությունն ընտանիքին ստիպել է որոշ ժամանակով տեղափոխվել Ռուսաստան։ Տիկին Նունեն սիրով է հիշում Ռուսաստանի իրենց հարևանին` տիկին Վալյային, ով իրեն սովորեցրել է պատրաստել թրթնջուկով բորշչ, ինքն էլ ժինգյալով հացով է զարմացրել ռուս հարևանուհուն։

Ռուսաստանում միջավայրին հարմարվելու մեծ խնդիր չի եղել` հարևանները սիրով են ընդունել նրանց։ 10 տարի այնտեղ ապրելուց հետո, արդեն մեծացած որդիները խնդրել են հետ վերադառնալ հայրենիք։

«Նորոս ասում էր` մամ, գնանք Հայաստան, որ ծառայեմ, հո՞ Ռուսաստանում չեմ ծառայելու։ Օրեցօր ավելի շատ էր պնդում ասածը, և մենք էլ որոշեցինք ընդառաջ գնալ նրա ցանկությանը։ Եկանք Հայաստան ու կրկին Կապանում սկսեցինք ապրել»,–ասում է տիկին Նունեն։

Նորայրի` բանակ գնալու ու հենց Արցախում ծառայելու մեջ ընտանիքը որևէ արտառոց բան չի տեսել` Նորայրի ցանկությունն է եղել ծառայել, իսկ Արցախը տղան շատ է սիրել։

Տիկին Նունեն նշում է, որ Ռուսաստան գնալու ցանկություն այլևս չունի։ Ասում է` որդուն մեր հողին է հանձնել` էլ ո՞ւր գնա։ «Մի խոսք կա` երեխուս բերել եմ ինձ համար, տվել եմ մեր հողին... Իմ երեխան այս հողը «գրկեց»` ո՞ւր թողնեմ, գնամ»,–ասում է նա։

© Sputnik / Asatur YesayantsՆունե Աթաջանյան
Երազանքս մեկն է. քառօրյային զոհված Նորայր Գասպարյանի ընտանիքի հետաքրքիր պատմությունը - Sputnik Արմենիա
Նունե Աթաջանյան

Մի ցանկություն ունի`Կապանի մշակույթի պալատը Նորայրի անունով կոչելու, ինչի վերաբերյալ արդեն իսկ զրուցել է մարզպետի հետ։ Նա հույս ունի, որ մարզպետը կզբաղվի այդ հարցով։ Պարերի սիրահար, պարուսույց Նորայրը, մոր խոսքով, ավելի շատ մշակույթի պալատում էր լինում, քան տանը։

Տիկին Նունեի երազանքը մեկն է, ուզում է` ոչ մի ծնող չզգա իր զգացածը։

Լրահոս
0