00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
52 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:53
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բրիտանացիները հայկական ելակով թեյ են խմում․ Բյուրականի «Քաղցր տնակը»` զբոսաշրջային կենտրոն

© Sputnik / Виталий Тимкив / Անցնել մեդիապահոցСбор урожая клубники в Краснодарском крае
Сбор урожая клубники в Краснодарском крае - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հովհաննիսյանների ընտանիքը հավատում է, որ երազանքներն իրականանում են։ Նրանք արտադրում են չրեր և քաղցր սուջուխ, մեղրային խառնուրդներ և բազմաթիվ այլ հետաքրքիր ապրանքներ։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամն իր ավանդն է ունենում բիզնեսի զարգացման մեջ։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik, Նանա Մարտիրոսյան․ Բյուրականում «Չրի տան» յուրաքանչյուր այցելուն պարտավոր է հենց շեմից մի կտոր պոկել «երազանքի սուջուխից» և ուտել այն՝ երազանք պահելով։ Այդ քաղցր վայրի տիրուհին՝ Ծովիկ Հովհաննիսյանը (Օհանյան) հավատում է, որ երազանքները կատարվում են, բայց դրա համար պետք է համարձակ լինել և անդադար աշխատել։

© Sputnik / Aram NersesyanԾովիկ Հովհաննիսյանը
Բրիտանացիները հայկական ելակով թեյ են խմում․ Բյուրականի «Քաղցր տնակը»` զբոսաշրջային կենտրոն - Sputnik Արմենիա
Ծովիկ Հովհաննիսյանը

Հենց անխոնջ աշխատանքն էլ նրա ընտանիքում երկար տարիներ եղել է գլխավորը։ 1989թ․-ին, երբ նրանք պետությունից հողատարածք են ստացել, շատ դժվար է եղել։ Սկզբից Հովհաննիսյանները զբաղվել են տարածքն ահռելի քարերից և շինարարական աղբից մաքրելով, իսկ դրանից հետո այգի են տնկել։ Սակայն ընդամենը մեկուկես տարի առաջ է սկսվել սեփական բերքի վրա հիմնված արտադրությունը, երբ ելակն աճել է ջերմոցներում։ Հիմա ընտանիքն արդիականացնում է տեխնոլոգիաները և հույս ունի ստանալ մոտ տասը տոննա էկոլոգիապես մաքուր բերք։

© Sputnik / Aram NersesyanՊողոս Հովհաննիսյան
Բրիտանացիները հայկական ելակով թեյ են խմում․ Բյուրականի «Քաղցր տնակը»` զբոսաշրջային կենտրոն - Sputnik Արմենիա
Պողոս Հովհաննիսյան

Հովհաննիսյանը հավատում է, որ բիզնեսը կարող է լավ շահույթ բերել, չէ՞ որ տվյալ պահին չորացրած ելակի մեկ կիլոգրամն արժե մոտ 200 դոլար, բացի այդ բրիտանական շուկա արտահանելու հնարավորություն կա։

© Sputnik / Aram Nersesyan Բյուրականի «Քաղցր տնակը»
Բրիտանացիները հայկական ելակով թեյ են խմում․ Բյուրականի «Քաղցր տնակը»` զբոսաշրջային կենտրոն - Sputnik Արմենիա
Բյուրականի «Քաղցր տնակը»

«Պատկերացրեք, որ լոնդոնյան սրճարանում աշխարհի տարբեր ծայրերից եկած մարդիկ թեյ են խմում՝ պատրաստված Բյուրականում աճեցրած մաքուր ելակից։ Դա հիանալի է ու անհավանական գեղեցիկ», - նշում է արտադրության տիրուհին։

Բայց Ծովիկի համար կարևոր է ոչ թե շահույթը, այլ բուն գաղափարը, չէ որ այն միավորել է ամբողջ ընտանիքին։ Երեխաների կրթության մեջ ներդրած միջոցները վերադարձել են նրանց ստեղծարար գաղափարների շնորհիվ։ Ընտանիքի բոլոր անդամներն իրենց ավանդն են ունենում բիզնեսի զարգացման գործում։ Որդին՝ Պողոսը, զբաղվում է նոր տարածքների շինարարությամբ, դուստրերից մեկը՝ գովազդով և մարքեթինգով, մյուսը՝ դիզայնով և այլ հարցերով։ Ամեն ինչ ղեկավարում է հենց Ծովիկը, իսկ նրա ամուսինն աջակցում է ամբողջ ընտանիքին։

© Sputnik / Aram NersesyanԻնչպես են Բյուրականում քաղցր սուջուխ պատրաստում չրից
Բրիտանացիները հայկական ելակով թեյ են խմում․ Բյուրականի «Քաղցր տնակը»` զբոսաշրջային կենտրոն - Sputnik Արմենիա
Ինչպես են Բյուրականում քաղցր սուջուխ պատրաստում չրից

Այժմ արտադրանքի տեսականին բավական լայն է. չորացրած ելակից բացի այստեղ կարելի է համտեսել չրերի շատ տեսակներ, ֆիրմային քաղցր սուջուխ, մեղրային խառնուրդը՝ ընկույզով և չրերով, մրգային օղի և նույնիսկ մարինացված սունկ։

Ընտանիքն անցկացնում է նաև թեմատիկ միջոցառումներ․ ելակի բերքահավաք` երեխաների համար, ավանդական արիշտա և  տնական օղի պատրաստելու վարպետության դասեր` զբոսաշրջիկների համար, ուղղակի արտադրանքի համտես` բոլոր ցանկացողների համար։ Եվ այդ ամենը` մատչելի գներով։

© Sputnik / Aram Nersesyan Բյուրականի «Քաղցր տնակը»
Բրիտանացիները հայկական ելակով թեյ են խմում․ Բյուրականի «Քաղցր տնակը»` զբոսաշրջային կենտրոն - Sputnik Արմենիա
Բյուրականի «Քաղցր տնակը»

«Գլխավորը գործին սիրով վերաբերվելն է։ Երբ մենք նոր էինք տեղափոխվել, բոլորն ասում էին, թե ինչ սարսափելի վայր է` համարյա աղբանոց, և որ հողատարածքը հեռու է գյուղի գլխավոր ճանապարհից, իսկ ես պատասխանում էի` սա մեր տիեզերքի կենտրոնն է։ Հիմա այն իսկապես տիեզերքի կենտրոն է, ուր ժամանում են աշխարհի տարբեր անկյուններից, որպեսզի համտեսեն հայկական քաղցրավենիք և ոչ միայն», - պատմում է Ծովիկը։

© Sputnik / Aram Nersesyan Բյուրականի «Քաղցր տնակը»
Բրիտանացիները հայկական ելակով թեյ են խմում․ Բյուրականի «Քաղցր տնակը»` զբոսաշրջային կենտրոն - Sputnik Արմենիա
Բյուրականի «Քաղցր տնակը»

Սեզոնին արտադրությունում աշխատում է մոտ 30 մարդ, իսկ ձմեռային շրջանում՝ 5-6։ Նրանք բոլորը տեղի բնակիչներ են, դա Հովհաննիսյանի սկզբունքներից մեկն է։ Նրանք այդպես են կատարում սոցիալական պարտավորությունները, որոնք ինքնակամ վերցրել են իրենց վրա։ Բացի այդ, ընտանիքը ամբողջ անհրաժեշտ մրգերը և բանջարեղենը գնում է տեղի բնակիչներից՝ այդպիսով իր ավանդն ունենալով Բյուրականի զարգացման մեջ։

© Sputnik / Aram Nersesyan Բյուրականի «Քաղցր տնակը»
Բրիտանացիները հայկական ելակով թեյ են խմում․ Բյուրականի «Քաղցր տնակը»` զբոսաշրջային կենտրոն - Sputnik Արմենիա
Բյուրականի «Քաղցր տնակը»
Լրահոս
0