00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զարթոնքի կրակոցների փաստով հարուցվել է քրեական գործ. 2 մարդու ձերբակալել են

© Sputnik / StringerЖители села Зартонк Армавирской области протестуют против главы сельской администрации (13 апреля 2019). Армавир
Жители села Зартонк Армавирской области протестуют против главы сельской администрации (13 апреля 2019). Армавир - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմավիրի Զարթոնք գյուղում լարված իրավիճակը շարունակվում է։ Քննչական մարմինը զբաղվում է գյուղի միջադեպի քննությամբ։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ ՀՀ ՔԿ մամուլի պատասխանատու Նաիրա Հարությունյանն այս մասին հայտնում է Facebook–ում։

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է` խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով։

Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են զինված միջադեպի մի շարք հանգամանքները: Խուլիգանություն կատարելու կասկածանքով 2 անձ ձերբակալվել են:

Ըստ բողոքի ակցիա իրականացրած զարթոնքցիների` ձերբակալվածը Զարթոնքի  գյուղապետ Պարույր Սարգսյանի թոռն է, որն այսօր առավոտյան կրակոցներ էր արձակել գյուղում ու վիրավորել համագյուղացուն:

Կատարվում են անհրաժեշտ քննչական, դատավարական և այլ գործողություններ միջադեպին մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողությունների քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ:

Давид Санасарян прибыл в село Зартонк Армавирской области (13 апреля 2019). Армавир - Sputnik Արմենիա
Զարթոնքում իրավիճակը շարունակում է լարված մնալ. գյուղ է մեկնել Դավիթ Սանասարյանը

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք` այսօր առավոտյան գյուղում ապրող մի խումբ անձինք հարձակվել են Զարթոնքի դպրոցի հաշվապահի, ապա գյուղապետի` Պարույր Սարգսյանի տան վրա, ջարդուփշուր են արել գյուղապետի սեփական և ծառայողական մեքենաները։

Ծեծկռտուքի ժամանակ մասնակիցներից մեկը որսորդական հրացանով կրակել է օդ։ Ոստիկանության ծառայողները կանխել են հնարավոր արյունահեղությունը' հանդարտեցնելով գյուղում ոտքի կանգնած զանգվածներին։ Կան բերման ենթարկվածներ, մի քանի հոգի էլ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Գյուղի բնակիչների մի մասը փակել են գյուղի սկզբնամասում գտնվող Երևան-Գյումրի երկաթգիծը և պահանջում են գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը։

Նախնական վարկածով` կրակողը եղել է գյուղապետի թոռը` Նարեկ Մելքոնյանը։

Լրահոս
0