00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոչ եմ անում ԵԽԽՎ–ին, եվրոպական բոլոր կազմակերպություններին աջակցել ԼՂ ժողովրդին. Փաշինյան

© REUTERS / VINCENT KESSLERВыступление премьер-министра Армении Никола Пашиняна в Парламентской ассамблее Совета Европы (11 апреля 2019). Страсбург
Выступление премьер-министра Армении Никола Пашиняна в Парламентской ассамблее Совета Европы (11 апреля 2019). Страсбург - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաշինյանի խոսքով` ինքը քանիցս ասել է, որ ղարաբաղյան հիմնահարցի լուծման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի ՀՀ–ի, Ղարաբաղի ու Ադրբեջանի ժողովուրդների համար։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) կոչ արեց աջակցել Ղարաբաղի ժողովրդին։

«Կոչ եմ անում ԵԽԽՎ–ին, եվրոպական բոլոր կազմակերպություններին աջակցել ԼՂ ժողովրդին` կատարելագործելու իրենց օրենքներն ու ինստիտուտները, ամրապնդելու մարդու իրավունքները»,– ԵԽԽՎ–ում ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Փաշինյանը։

Նրա խոսքով` ԼՂ–ի հարցի կարգավորման հետ կապված հակասություններ կան, բացի այդ, ԼՂ–ն միջազգայնորեն ճանաչված չէ որպես պետություն։

«Եթե ԼՂ–ն դեռևս միջազգայնորեն ճանաչված չէ որպես պետություն, մի՞թե ԵԽԽՎ–ի համար առաջնայինը փաստաթուղթն է, այլ ոչ թե մարդը։ Մարդն առավել է, քան որևէ փաստաթուղթ, և ես հավատում եմ, որ ԵԽ–ն, ԵԽԽՎ–ն կառաջնորդվեն հենց այս սկզբունքով»,–ասաց վարչապետը։

Выступление премьер-министра Армении Никола Пашиняна в Парламентской ассамблее Совета Европы (11 апреля 2019). Страсбург - Sputnik Արմենիա
Մեր հարևանների հետ հարաբերությունները պատկերացնում ենք խաղաղության շրջանակում. Փաշինյան

Նա նշեց նաև, որ երկրում տեղի ունեցած փոփոխությունները նոր երանգներ են բերել ղարաբաղյան հարցի կարգավորման մեր պատկերացումների մեջ։ Փաշինյանի խոսքով` ինքը քանիցս ասել է, որ ղարաբաղյան հիմնահարցի լուծման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի ՀՀ–ի, Ղարաբաղի ու Ադրբեջանի ժողովուրդների համար։ Սակայն, ըստ նրա, նման խոսքեր դեռ չենք լսում Ադրբեջանից։

«Հույս ունեմ, որ այս` խաղաղության ամբիոնից հղված ուղերձը կստանա համարժեք արձագանք։ Ցավոք, ԵԽԽՎ ամբիոնը երբեմն օգտագործում են պատերազմներ հրահրելու համար. 2016–ին հունվարին ԵԽԽՎ–ում հնչած հայտարարությունները նույն թվականի ապրիլին քառօրյա պատերազմի նախերգանքը դարձան ու բարենպաստ հող ստեղծեցին Ադրբեջանի ԶՈՒ–ի կողմից ռազմական գործողությունների սկսման համար»,–ասաց նա։

Անդրադառնալով ժողովուրդների խաղաղության պատրաստելու իր` մինչ այդ արած հայտարարություններին` վարչապետը ևս մեկ անգամ շեշտեց դրա կարևորությունը։ Փաշինյանի խոսքով` իհարկե, չափազանց կարևոր է, որ Ալիևի հետ կարողացել են կառուցողական երկխոսություն սկսել։ Սակայն, նրա համոզմամբ, միայն ղեկավարների միջև երկխոսությունը բավարար չէ հարցի խաղաղ կարգավորման համար, և կարևոր է, որ երկխոսություն մեկնարկի հանրությունների միջև։ Հայերն ու ադրբեջանցիներն առայժմ, ըստ նրա, ցավոք, շփվում են միայն հայհոյանքների ու ատելության լեզվով։

«Հենց այս մթնոլորտում էլ, կարծում եմ, որ ղարաբաղյան հարցի կարգավորմամբ պետք է զբաղվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը` համագործակցելով հակամարտության երեք կողմերի հետ»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Փաշինյանն ապրիլի 10-11–ն աշխատանքային այցով Ստրասբուրգ է մեկնել` մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանին։

Լրահոս
0