«Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից տրանսգենդերի ելույթին հաջորդած զարգացումները ցույց տվեցին, հասարակությունում քաղաքական դիսկուրսի բացակայությունը և իրենց գաղափարախոսության հիման վրա գործելու քաղաքական ուժերի անպատրաստությունը»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
Նրա խոսքով, այդ կուսակցությունները, այդ թվում` իշխող ուժը, գործում են ելնելով տարբեր սոցիալական խմբերի ակնթարթային պահանջներից։
«Հայաստանում քաղաքական բոլոր ուժերը, այդ թվում իշխող կուսակցությունը հենվում են ավելի շատ հասարակական տրամադրությունների վրա»,-նկատում է իրավապաշտպանը։
Ըստ Ավետիք Իշխանյանի, վարչապետ Փաշինյանն անկախ նրանից, թե ինչպես է մտածում, ավելի շատ փորձում է չհակադրվել պահպանողական, կարծրատիպային մտածողություն ունեցող հասարակությանը։