00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարչապետի զայրույթը, ՊԵԿ-ն ու «Առինջ մոլը». եթե՝ «գնա, դիմում գրի», ապա ի՞նչն է փոխվել

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Армении Никол Пашинян на Араратском таможенном терминале (9 апреля 2019). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян на Араратском таможенном терминале (9 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ցանկացած պետական պաշտոնյա, ինչ էլ ասվի՝ մարդ-արարած է: Ըստ այդմ, ամեն մարդկային ոչ մեկին խորթ չէ` անկախ իր քաղաքական կարգավիճակից: Բայց, կան «բայց»-եր: Իսկ, եթե անձը նաև քաղաքական գործիչ է, եթե նաև պետական բարձրաստիճան պաշտոնյա է, եթե ի լրումն՝ կառավարության ղեկավարն է, ապա «բայց»-երն ավելի շատ են, ընդգծված ու բոլորի ուշադրության կենտրոնում:

Շատ-շատերը տեսան այն կադրերը, թե Նորագավիթի մաքսակետ այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչպես բորբոքվեց տարածքի մաքրության, ավելի ճիշտ՝ անմաքրության վիճակից, իսկ ՀՀ դրոշի անխնամ տեսքն էլ ապահովեց նրա զայրույթն ու պոռթկումը: Ովքեր չէին տեսել, գոնե լսեցին: Ովքեր չէին լսել, հնարավոր է` կարդացին: Նաև այն մասին, թե ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց տեղում կարգադրեց, որ դրոշը վատ վիճակում պահող երիտասարդ մաքսավորը, առհասարակ, այդ տարածքում աշխատողները դիմում գրեն, ասել է թե՝ հոժար կամքով աշխատանքից ազատվեն: Նիկոլ Փաշինյանի զայրույթն այսպես ձևակերպվեց. «Դիմում կգրես ու կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից: Դրանց կանգնելու ձևը, հագուկապը, ոնց որ քուչում լինեն: Լավ ա չեն պպզել…»:

Премьер-министр Армении Никол Пашинян на Араратском таможенном терминале (9 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը կարգադրեց բոլորին ազատել աշխատանքից

Զուգահեռներն ու հարցերն այնքան շատ են, որ էլ ասելու չէ: Սակայն ասելու անհրաժեշտություն կա:

Մի կողմից, իհարկե, առաջինն ինչ ոչ միայն մեր մտքին եկավ այդ «էպիկական» տեսարանից հետո, համարյա կեսդարյա վաղեմության «Ոսկե ցլիկը» կարճամետրաժ կինոկատակերգության պատկերն էր: Դե այն, որ կոլխոզի նախագահ ընկեր Նաջարյանը, իմանալով, որ տոհմային ցլիկներին և հորթերին լավ չեն խնամել, դեռ մի բան էլ շաշկի են խաղացել աշխատանքի ժամին, իր մոտ է կանչում հորթապահին ու կարգադրում «դիմում գրել», որպես «անտաշ հորթապահ»: Մի հատ էլ հարցնում է՝ ո՞ւմ հետ էիր շաշկի խաղում, ու իմանալով, որ՝ Թորգոմի, կարգադրում է, որ մի դիմում էլ այդ` հանդիսատեսի աչքին չերևացած Թորգոմը գրի:

Հիմա մեր վարչապետինն է՝ «դիմում գրեք»:

Մյուս զուգահեռն, իհարկե, Բելառուսի ղեկավար Լուկաշենկոյի պահվածքն էր: Մանավանդ, վերջին փայլատակումները: «Բածկան» այնպես էր զայրացել կովերի անխնամ տեսքից, որ անխնա կարգադրեց կալանավորել անպատասխանատու պատասխանատուներին:

Հիմա մեր վարչապետինն է: Նա, իհարկե, «բածկա» չէ: Կեցվածքն ու հանրության մենթալիտետն էլ բավականին հեռու են բելառուսականից, բայց զանգվածները սիրում են բռունցքը սեղանին խփող ղեկավարների: Այդպես են ասում զանազան կերպարակերտիչներ, որոնց օտարերեն իմիջմեյքեր են անվանում:

Երրորդ զուգահեռումն ավելի շուտ Իլֆի ու Պետրովի կերտած Բենդերի թևավոր խոսքի թեթևակի վերափոխված տարբերակն է. «Վարչապետի այցերով հարվածենք փնթիությանն ու թափթփվածությանը»:

Премьер-министр Армении Никол Пашинян на Араратском таможенном терминале (9 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Էս ի՞նչ պատմություն ա». Փաշինյանը զանգեց Օսիպյանին

Ի դեպ, կոնկրետ տարածքի փոշոտ, ծխուկաչմաքրված վիճակի, պետական դրոշի անխնամ տեսքի մասին: Ինչ էլ ասվի, իսկապես էլի, մարդ որքա՞ն անտարբեր ու անհաղորդ պիտի լինի, որ թեկուզ մի 15-20 րոպե առաջ իմանալով, որ իր կառույցի ղեկավարի հետ երկրի վարչապետն է գալու իր աշխատավայր, այն գոնե թեթևակի տեսքի ու կարգի չբերի: Դա այլ կերպ կոչվում է նաև աշխատանքային ինքնահարգանք, եթե մնացած նրբությունները բաց թողնենք:

Վերադառնանք սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանի պոռթկուն արձագանքին: Նա, իհարկե, բորբոքվեց, գուցե նաև տեղին զայրացավ, գուցե մեզանից որևէ մեկը շատ ավելի դյուրաբորբոք կարձագանքեր: Սակայն վարչապետը ոչ թե մեզանից որևէ մեկն է, այլ կոնկրետ Նիկոլ Փաշինյանն է տվյալ դեպքում: Փաստացի՝ պետության առաջին դեմքը: Բայց առաջին դեմքը պետք է կարողանա տիրապետել իր հույզերին, չտրվել դրանց, զսպել զայրույթը՝ չկորցնելով խստությունը:

Գուցե կոնկրետ տվյալ իրավիճակում հուզական առումով հանրությանն ընկալելի էր՝ «դիմում գրեք» կամ «դիմում գրի» վարչահրամայական կեցվածքը: Բայց մեծ հաշվով, դա կամայական մոտեցում ու պահվածք է: Մաքսային ծառայության աշխատանքի ընդունելու և ծառայությունից ազատելու սահմանված ընթացակարգեր կան՝ վարչապետի պարտադրանքով «կամովին» աշխատանքից ազատվելու դիմում գրելուց բացի: Կարգապահական տույժեր կան, ի վերջո:

Այլապես անդուր վիճակ է ստեղծվում. նախորդ օրը վարչապետը ցուցում էր տվել, որ իր ինչ-որ ազգականին վերաբերող տեղեկությունների հետ կապված գործ հարուցվի կամ քննություն կատարվի, երեկ՝ թափթփված մաքսավորը դիմում գրի, այսօր էլ կարող է չդիմանալ գայթակղությանն ու կարգադրել մեկ ուրիշ նման մի բան: Հետո՞:

Ярмарка в Ереване - Sputnik Արմենիա
ՊԵԿ–ը մտել է «Առինջ մոլ». շուրջ 40 տեսուչ 7 ժամ ստուգում են ֆինանսական փաստաթղթերը

Եվ ո՞րն էր հեղափոխական պայքարի, «բռնատիրական ռեժիմը» հեռացնելու մղումը: Երեկ մեկ, այսօր՝ երկու…

Մի խոսքով՝ ծեփել պատին ու փռել ասֆալտի՞ն: Այդպես գուցե կարելի է վարկանիշ ձեռք բերել կամ ձեռք բերածի մի մասը պահպանել: Բայց այդպես կարելի է կորցնել ավելի կարևոր բաներ:

Ի դեպ, «պատերի» մասին: Համարյա այն ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ-ի ու այդ կուսակցության առավել նկատելի ներկայացուցիչներից Նաիրա Զոհրաբյանին հասցեագրված ոչ այնքան հաճելի բաներ էր ասում, ՊԵԿ-ը արդեն «մտել» կամ պատրաստվում էր մտնել «Առինջ մոլ»՝ ստուգումների: Ու ոչ թե պարզապես «մտնել», այլ ցուցադրաբար, մեծ խմբով, ոստիկաններով: Համարյա՝ «մասկի-շոու»: 

Գուցե կլինեն մարդիկ, որ լսելով այդ մասին, կարձագանքեն, թե՝ արդար է…, քանզի նույն այդ առևտրի կենտրոնի վարձակալ-աշխատակիցները խիստ էին ոգևորվել իշխանափոխությունից, ուստի հիմա ստանում են իրենց ցանկացած փոփոխությունների արդյունքները: Բայց դա զուտ հուզական ընկալում է:

Այստեղ մեկ ուրիշ պահ է ավելի հետաքրքրական:

Հայաստանը փոքր տարածք ունեցող երկիր է: Երևանն էլ աշխարհի ամենամեծ քաղաքը չէ, մեղմ ասած: Բոլորն էլ գիտեն, թե ումն է «Առինջ մոլը»: Բոլորն էլ տեսան, որ երեկ չէ առաջին օրը, Գագիկ Ծառուկյանն իրեն մեկ-երկու կիսաքննադատական արտահայտություն թույլ տվեց գործող իշխանության հասցեին, «վարչապետի թիմի» մասին արտահայտվեց: Նաիրա Զոհրաբյանն էլ «Իմ քայլին» էր համարձակվել «բան ասել»: Ու հենց հաջորդ օրը՝ հարկային «դեսանտ» «Առինջ մոլում»:

Պատահականություն է, իհարկե, բացարձակ պատահականություն: ՊԵԿ-ը երևի մի կես տարի առաջ արդեն նման ստուգումներ էր նախանշել: 

Այո՜, իրողություններն այնպես են փոխվել, այն աստիճան, որ ուղղակի աչք են շոյում:

Լրահոս
0