00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սպայկան» իրարանցում է առաջացրել գյուղերում. նախարարությունն աշխատում է մթերողների հետ

© Sputnik / Janna PoghosyanДосуг Цовагюхцев
Досуг Цовагюхцев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սիսավան գյուղում բերքառատ տարվա կանխատեսումներից ուրախացած գյուղացին այսօր այլ խնդիր ունի. ո՞վ է գնելու այս տարվա բերքը։ Իսկ Հացիկ գյուղի կյանքում «Սպայկան» ոչինչ չի փոխել. նրանք այլ մթերողներ ունեն։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik, Նելլի Դանիելյան. Երեկ ուշ երեկոյան «Սպայկա» ընկերության տարածած հայտարարությունը Արարատի մարզի Սիսավան գյուղում իրարանցում է առաջացրել։ Գյուղացիներն այսօր առավոտյան հավաքվել էին գյուղի կենտրոնում` հասկանալու, թե ինչ է սպասում իրենց ամիսներ հետո և ինչպես են իրացնելու այս տարի ակնկալվող առատ բերքը։

«Բոլորի տրամադրությունն ընկած է, ասում են` եթե իրականում չտանեն, ո՞նց ենք անելու»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սիսավանի գյուղապետ Սպարտակ Թարթիկյանը։

Նրա խոսքով` «Սպայկան» թեև միակ մթերողը չէ, բայց բերքի իրացման հարցում շատ լուրջ աջակցություն է տալիս գյուղացուն։

««Սպայկան» անսահմանափակ քանակով է գնումներ անում, չի նայում`1 տոննա է բերքդ, թե 10, մինչև վերջին հատիկը տանում է, չի նայում` խոշոր է, մեծ է, մնում են միայն որդնած կամ փչացած մրգերը։ Իսկ անհատները գալիս են, կանգնում են գյուղացու գլխին, մինչև վերջին հատիկը ընտրում են, միայն խոշորները տանում, մանրները մնում են, գյուղացին դրանց ձեռքը կրակն է ընկնում»,– ասաց Թարթիկյանը։

Грузовой автомобиль компании Spayka - Sputnik Արմենիա
«Սպայկան» հայտարարում է, որ 80 գյուղում մթերում չի իրականացնելու

Գյուղապետը համոզված է` եթե «Սպայկան» այս տարի գյուղացու բերքը չտանի, ոչ միայն իրենց, այլև հարևան շուրջ 10 գյուղերը շատ վատ վիճակում կհայտնվեն, քանի որ բոլորն էլ հիմնականում միայն «Սպայկային» են իրացնում իրենց բերքը։

«Սպայկայի» տնօրենի նկատմամբ քրեական հետապնդման մասին տեղեկանալով `Սիսավանի գյուղապետն ուսումնասիրել է վերջին տարիների մթերման վիճակագրական տվյալներն ու պարզել, որ բերքի մթերման սեզոնին այդ ընկերությունը միայն իրենց գյուղից օրական 20-25 տոննա բերք է մթերում, հիմնականում` ծիրան, դեղձ և խաղող։

Արմավիրի մարզի Հացիկ համայնքի ղեկավար Արթուր Եղիազարյանը, հակառակը, պնդեց, որ իրենց գյուղը «Սպայկայի» խնդիրների պատճառով վնասներ չի կրի, քանի որ այս ընկերությունն իրենց գյուղում մթերումներ գրեթե չի իրականացնում։

«Մեզ մոտ խնդիր չկա։ Մեր գյուղից «Սպայկան» գրեթե չի տանում։ Երբեմն–երբեմն հարևան Խանջյան գյուղից են տանում։ Մեր մթերողները բոլորն անհատ ձեռնարկատերեր են, 3-ը հենց մեր գյուղից են։ Ամենաշատը Արևիկից են»,– ասաց Եղիազարյանը։

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում «Սպայկայի» շուրջ ստեղծված իրավիճակն առայժմ չեն մեկնաբանում։

Премьер-министр Армении Никол Пашинян на Араратском таможенном терминале (9 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը խոսեց «Սպայկայի» տնօրենի կալանավորման ու աշխատակիցների բոյկոտի մասին

«Այս պահին մթերող և արտահանող ընկերությունների հետ աշխատանքները շարունակվում են։ Լրացուցիչ տեղեկատվության դեպքում մենք կիրազեկենք»,– Sputnik Արմենիային ասաց նախարարի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը։

ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից Sputnik Արմենիային տրամադրված պաշտոնական տվյալներով` 2018թ–ին «Սպայկա» ընկերությունն իրականացրել է Հայաստանից սննդամթերքի արտահանումների 26,7%–ը, «Գրինպրոդուկտ» ՍՊԸ–ն` 8,5%, «Վիլլիջ Գրուպ» ՍՊԸ–ն` 1,5%–ը։

Հիշեցնենք, որ ՊԵԿ–ը «Սպայկայի» տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում հայտարարել էր, որ և՛ «Գրինպրոդուկտը», և՛ «Վիլլիջ Գրուպը» «Սպայկայի» հետ փոխկապակցված ընկերություններ են։

«Սպայկա» ընկերությունը հայտարարություն է տարածել` հայտնելով, որ արտասահմանյան բանկերում իր վարկային միջոցների հետկանչի պատճառով այս տարի հայաստանյան շուրջ 80 գյուղերում չի կարողանա մթերում իրականացնել։ 80 գյուղերի ցանկում ներառված են նաև Սիսավանն ու Հացիկը։

ՊԵԿ քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ։

Ըստ ՊԵԿ քննչական մարմնի առաջադրած մեղադրանքի` 2015-2016թթ.–ի ընթացքում ընկերությունը թաքցրել է ՀՀ ներկրված ապրանքների դիմաց հարկային պարտավորությունները` կեղծելով «Գրինպրոդուկտ» ՍՊ ընկերության անվամբ մաքսային մարմիններին ներկայացված հարկի, տուրքի և այլ պարտադիր վճարների հաշվարկի հիմք հանդիսացող տեղեկությունները։ Արդյունքում պետական բյուջե չի վճարել 7 036 666 312 դրամ մաքսատուրք և հարկ:

«Սպայկա» ընկերության հիմնադիր–տնօրեն Դավիթ Ղազարյանն ապրիլի 8-ից կալանավորված է։

Լրահոս
0