Չինաստանում կազմակերպված հարսանիքի ժամանակ արտառոց դեպք է տեղի ունեցել։ Փեսացուի նախկին ընկերուհին եկել է տղայի հարսանիքին ու բեմ բարձրացել հենց այն պահին, երբ փեսացուն ցանկացել է համբուրել հարսին։
Հարսի շորով աղջիկը ծնկել է խորանի մոտ ու փեսացուին խնդրել է վերադառնալ իր մոտ։
Փեսացուն բարկացել է, փորձել է վռնդել անկոչ հյուրին։
«Իմ մեղքն էր, ներիր ինձ», – բղավել է կեղծ հարսնացուն։
Իսկական հարսի նյարդերը տեղի են տվել, ու նա հեռացել է սեփական հարսանիքից։ Ըստ Daily Mail–ի` ականատեսները պատմել էն, որ հարսանիքը չի կայացել։
Տեսանյութը տարածվում է սոցցանցերում։