00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչի՞ հաշվին է ՀՀ քաղաքացին այդքան թանկ վճարում դեղերի համար

© Sputnik / Алексей Мальгавко / Անցնել մեդիապահոցАптека
Аптека - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում դեղերի ամբողջ շրջանառությունը 100-110 մլն դոլար գումար է կազմում, որից 16.7 մլն դոլարը միայն ԱԱՀ–ն է։ ԱԱՀ–ն հանելու դեպքում ժողովուրդը 20 տոկոսով ավելի էժան կգնի դեղերը։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik, Կարինե Հարությունյան. Դեղերի գրանցման և դրանց գնագոյացման, ավելի ճիշտ` տարածաշրջանի համեմատ Հայաստանում դեղերի բարձր գնի հետ կապված ժամանակ առ ժամանակ «բռնկումներ» են լինում։ Դեղերի գրանցման ընթացակարգի, գնագոյացման մեխանիզմներ ստեղծելու հետ կապված խնդիրների մասին հաճախ է խոսվում, սակայն իրավիճակը շարունակում է մնալ նույնը` Հայաստանում փաստացի դեղերն ավելի թանկ են, քան, օրինակ, հարևան Վրաստանում։

Տետ-ա-տետ - Վարդուհի Գրիգորյան (06.03.19) - Sputnik Արմենիա
«Դեղերի մասին նախկինում օրենքը ավելորդ դժվարություններ էր առաջացնում». Վարդուհի Գրիգորյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով դեղերի գրանցմանը, նշել էր, որ մինչև հիմա ո՛չ նախկին, ո՛չ էլ այսօրվա կառավարությունները չեն բացատրել, թե ինչ կարիք կա գրանցելու, ասենք, ՌԴ-ում կամ Գերմանիայում գրանցված դեղերը։ «Դեղերի այս անհասկանալի գրանցումը, պետական մրցակցող ընկերության բացակայությունը և ԿԲ-ի կողմից դրամի փոխարժեքի պահումը հանգեցրել են եվրոպական միջինի, ՌԴ–ի, Ուկրաինայի և Վրաստանի համեմատ դեղերի 2-4 անգամ բարձր գների, կոռուպցիայի, կաշառակերության»,–գրել է նա։

Sputnik Արմենիան դեղերի «կրկնակի գրանցման» և դրանց խնդիրների առնչությամբ զրուցեց Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանի հետ։ Նա նշեց, որ դեղերի գրանցումը պարտադիր է բոլոր երկրների ներմուծողների համար։

«Այլ խնդիր է, որ եթե դեղը մի երկրում անցել է այդ գործընթացը, հաջորդ երկրում նույն պրոցեսը չպետք է կրկնվի։ «Դեղերի մասին» ՀՀ օրենքում էլ նշված է, որ մեզ մոտ գործում է գրանցման երկու ընթացակարգ` ընդհանուր և պարզեցված։ Պարզեցված ընթացակարգը վերաբերում է այն դեղերին, որոնք արդեն անցել են փորձաքննություն, և այս դեպքում միայն ճշտում ենք` մենք նո՞ւյն դեղի հետ գործ ունենք, ինչ գրանցված է սկզբնաղբյուր երկրում»,–ասաց Ղազարյանը։

Մութ Անկյուն-Հակոբ Թոփչյան (19.10.18) - Sputnik Արմենիա
Դեղերի կեղծումն ու ապօրինի շրջանառությունը. Sputnik–ի հյուրն է Հակոբ Թոփչյանը

Մյուս կողմից, ըստ նրա, դեղերի վաճառքի գինը ոչ մի կապ չունի դեղի գրանցման հետ, քանի որ այն ոչ թե ներմուծողը, այլ արտադրողն է վճարում։ «ՀՀ–ում դեղերի գրանցման գինն իրականում բավականին ցածր է, քանի որ հաշվի ենք առել, որ մեր շուկան գրավիչ չէ, և լրացուցիչ բարդություն չպետք է առաջացնել»,–ասաց Ղազարյանը։

Խոսելով դեղերի գնի մասին` նա նշեց, որ «Դեղերի մասին» օրենքը սահմանափակ թվով դեղերի համար է սահմանում գնագոյացման մեխանիզմներ, սակայն իրենք նպատակ ունեն պիլոտային հետազոտությունից հետո այդ շրջանակն ընդլայնել։

Դեղ արտադրողների և ներմուծողների միության (միությունը լուծարվել է) նախկին գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանից էլ հետաքրքրվեցինք, թե ինչի՞ հաշվին է, որ Հայաստանում դեղերն ավելի թանկ են, քան տարածաշրջանում։ Զաքարյանի խոսքով` Հայաստանում դեղ իրացնողները 20 տոկոս ավելացված արժեքի հարկ են վճարում, ինչը, օրինակ, Վրաստանում չկա։

«Դեղերի գնի հետ կապված Հայաստանը հաճախ համեմատում են Վրաստանի հետ ու քանի որ մեզ մոտ 20 տոկոս ԱԱՀ ենք վճարում, Վրաստանի համեմատ` 1-1.5 անգամ թանկ են մեր դեղերը»,–ասաց Զաքարյանը։

Նրա խոսքով` իրականում դեղերի իրացման համար ԱԱՀ վճարելն ի սկզբանե միտված էր այլ նպատակի. վճարված գումարները պետք է հատուկ ֆոնդում հավաքագրվեին ու անապահով ընտանիքների առողջապահական կարիքները հոգային, սակայն ԱԱՀ–ն 2003–ից սկսեց գործել, իսկ ֆոնդն այդպես էլ չստեղծվեց։

Руководитель Ереванского центра реконструкции и удлинения конечностей, травматолог-ортопед, доктор медицинских наук, профессор Аршак Мирзоян - Sputnik Արմենիա
Ինչու են կարճահասակները գալիս Երևան, կամ ինչպես Միրզոյանը երջանկացրեց ճապոնացուն

Զաքարյանը հիշեցրեց, որ 2017–ին հենց «Ելք» դաշինքն էր դեղերի իրացումն ԱԱՀ–ից ազատելու հարցը բարձրացնում ԱԺ–ում, որը, սակայն, Ազգային ժողովը մերժեց։

Նրա խոսքով` Հայաստանում դեղերի ամբողջ շրջանառությունը 100-110 մլն դոլար է կազմում, որից 16.7 մլն դոլարը միայն ԱԱՀ–ն է։ «ԱԱՀ–ն հանելու դեպքում ժողովուրդը 20 տոկոսով էժան կգնի դեղերը, ինչն ամենամեծ սոցիալական ծրագիրը կարող է լինել, քան, թեկուզ, ծխելու դեմ պայքարը»,–ասաց Զաքարյանը։

Նշենք, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքում (11–րդ հոդված) միայն փոխհատուցվող դեղերի գների պետական կարգավորման մասին է խոսվում։ Նույն օրենքի 16–րդ հոդվածն էլ կարգավորում է դեղերի գրանցման պրոցեսը` սահմանելով, որ այն տեղի է ունենում ընդհանուր և պարզեցված ընթացակարգերով: Դեղի գրանցման ժամկետը 5 տարի է:

Լրահոս
0