00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:24
3 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՔԾ քննիչն ու պետը Քոչարյանի կալանքի մասին տարբեր կարծիքներ են հայտնել. փաստաբան

© Sputnik / Asatur YesayantsАдвокат Роберта Кочаряна Айк Алумян на пресс-конференции (7 декабря 2018). Еревaн
Адвокат Роберта Кочаряна Айк Алумян на пресс-конференции (7 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների պնդմամբ նախաքննական մարմինը, ՀՔԾ պետն ու դատախազությունը Քոչարյանին կալանքի տակ պահելու տարբեր հիմնավորումներ են ներկայացնում։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ անգամ ՀՔԾ–ում միասնական մոտեցում չկա։ Այս մասին այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը։ Նրա խոսքով, ՀՔԾ քննիչը, ՀՔԾ պետն ու դատախազությունը Քոչարյանին կալանքի տակ պահելու տարբեր հիմնավորումներ են ներկայացրել։

Виктор Согомонян на заседании армяно-российского Лазаревского клуба (1 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հորդորում է բողոքի ցույց չանել

«Օրինակ` այսօր քննիչն այստեղ է ու ինքը պնդել է, որ պարոն Քոչարյանը մնալով ազատության մեջ, ոչ միայն կարող է խոչընդոտել քննությանը, այլև կարող է թաքնվել քննությունից։ Դատախազությունը վերաքննիչ բողոք է բերել` պնդելով, որ պարոն Քոչարյանը մնալով ազատության մեջ, ոչ միայն կարող է խոչընդոտել քննությանը, այլև կարող է թաքնվել քննությունից։ Պարոն Սասուն Խաչատրյանը հայտարարություն է անում և նշում, որ պարոն Քոչարյանը կարող է խոչընդոտել քննությանը և ոչինչ չի ասում իրենց այն պնդման մասին, որ պարոն Քոչարյանը մնալով ազատության մեջ, իբր, կարող թաքնվել քննությունից»,– ասաց Ալումյանը` հավելելով, որ նախաքննությունն իրականացնող կառույցում նույնիսկ «իրար մեջ դեռ վերջնականապես չեն որոշել, թե ինչ են ասում»։

Իրականությունը, փաստաբանի համոզմամբ, այն է, որ Քոչարյանը մնալով ազատության մեջ ոչ միայն չի խոչընդոտի քննությանը, այլև չի թաքնվի քննությունից։ Ալումյանը հիշեցնում է, որ դա արդեն մեկ անգամ հաստատված համարել է առաջին ատյանի դատարանը, որի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանը 2018թ–ի օգոստոսի 13-ից մինչև դեկտեմբերի 7-ը մնացել է ազատության մեջ։ «Եվ չի կատարել որևէ այնպիսի գործողություն, որից կարելի էր ենթադրել, թե Քոչարյանը կարող է խոչընդոտել քննությանը կամ թաքնվել քննությունից»,– ասաց Ալումյանը։

Փաստաբանի համոզմամբ` նախաքննական մարմնի ու դատախազության այս դիրքորոշումը պայմանավորված է հանրային կարծիք ստեղծելու և դատարանների վրա ազդելու համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ։

Իսկ կմնա՞ Քոչարյանը կալանքի տակ, թե՞ ոչ, այս հարցին այսօր պատասխան կտա ՀՀ վերաքննիչ դատարանում այս ընթացող դատաքննությունը։

Հիշեցնենք` 2019-ի մարտի 15-ին ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու վերաբերյալ:

Քոչարյանի փաստաբանական խումբն այս որոշումը բողոքարկում է ՀՀ վերաքննիչ դատարանում։ Դատավարությունը մեկնարկել էր ապրիլի 5-ին։ Ռոբերտ Քոչարյանը ներկա էր դատաքննությանը։ Քոչարյանի փաստաբանները լրագրողներին հայտնել էին, որ ապրիլի 9-ին Քոչարյանը դարձյալ կներկայանա դատարան ու նույնիսկ ելույթ կունենա։

Լրահոս
0