00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ և ինչու՞ է սպանել տաքսու վարորդին. Վանաձորում տեղի ունեցած սպանության նոր մանրամասները

© Sputnik / Aram NersesyanВанадзор
Ванадзор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տաքսու վարորդին սպանած, դիակն այրած ու հողով ծածկած տղամարդուն հայտնաբերել են մեքենայում քնած։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Լոռու մարզում` Վանաձոր քաղաքի սկզբնամասում, ապրիլի 4-ին տաքսու վարորդ Արսեն Սարդարյանի սպանության վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել։

Ванадзор - Sputnik Արմենիա
Սպանություն Վանաձորում. վիճել է տաքսու վարորդի հետ, սպանել, դիակն այրել ու ծածկել հողով

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալված Կամո Կիրակոսյանը հենց դեպքի օրը՝ ապրիլի 4-ին է Բագրատաշենի սահմանային անցակետով մուտք գործել Հայաստան։ Նա վերադարձել է Ռուսաստանի Դաշնությունից։

30-ամյա կասկածյալը Ալավերդուց է, սակայն քաղաքում ընտանիք չունի․ միայն ազգականներն են։ Հայաստան գալու օրը Ալավերդի չի մտել, ուղևորվել է մայրաքաղաք, նախնական վարկածով՝ մեքենա գնելու։

Երևանում նստել է 46-ամյա Արսեն Սարդարյանի «Մերսեդեսը»՝ Ալավերդի ուղևորվելու։ Ճանապարհին վարորդի և ուղևորի միջև վեճ է ծագել, նախնական վարկածով՝ գումարային հարցերի շուրջ։ Վեճն ավարտվել է տաքսիստի դանակահարությամբ։

Վերջինիս եղբոր` ոստիկանությունում տված հաղորդումից հետո սկսվել են որոնողական ծավալուն միջոցառումներ։ Տղամարդու և նրա վարած մեքենայի վերաբերյալ տվյալները փոխանցվել են ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ։

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքում շրջելիս, նկատել են անհետ կորած համարվող Արսեն Սարդարյանի «Մերսեդեսը»։ Ի դեպ, մեքենան կայանված է եղել անմարդաբնակ վայրում։ Մերսեդեսի սրահում էլ քնած է եղել ուղևոր Կամո Կիրակոսյանը։ Նա կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն, որտեղ էլ պարզվել է եղելությունը։

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ Կամո Կիրակոսյանը ցուցմունք է տվել և հայտնել, որ ապրիլի 4-ին, ժամը 20.30-ի սահմանում Վանաձոր քաղաքի սկզբնամասում գումարային հարցերի շուրջ վիճաբանել է նշված տաքսի ավտոմեքենայի վարորդ Ա.Սարդարյանի հետ, որի ընթացքում նրա ձեռքից խլելով դանակը՝ մի քանի անգամ հարվածներ է հասցրել նրա գլխին և սպանել:

Акция протеста оппозиции в округе Нор Норк (21 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Երկրորդ ողբերգական դեպքը` մեկ օրում. Երևանում երիտասարդ աղջկա դիակ են հայտնաբերել

Դաժան սպանությունից հետո դիակը նույն ավտոմեքենայով տեղափոխել է Ալավերդի համայնքի Հաղպատ բնակավայրի տարածքում գտնվող «Դսևանք» կոչվող տեղանք, բենզինով այրել, այնուհետև կիսաայրված դիակը նույն ավտոմեքենայի բեռնախցիկում, սավանի մեջ փաթաթված, տեղափոխել է Ալավերդի համայնքի Աքորի բնակավայրի «Տափի Դուզ» կոչվող տեղանքի աղբյուր և ծածկել հողով ու չորացած տերևներով:

Կամո Կիրակոսյանը ձերբակալվել է։

1973 թ. ծնված Արսեն Սարդարյանի անհետացման մասին ոստիկաններին հայտնել էր եղբայրը ապրիլի 4-ին, ժամը 16.30-ին։ Նա ասել էր, որ եղբայրը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Սպիտակ քաղաք և չի վերադարձել:

Լրահոս
0