00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
13:08
8 ր
«Հայաստանը»՝ պաշտոնանկությունների մասին
13:16
1 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լարված իրավիճակ դատարանի մոտ. «Սպայկայի» աշխատակիցները փակել են ճանապարհը

© Sputnik / Asatur YesayantsСотрудники компании "Спайка" перед зданием суда административных районов Кентрон и Норк-Мараш (8 апреля 2019). Еревaн
Сотрудники компании Спайка перед зданием суда административных районов Кентрон и Норк-Мараш (8 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոստիկանները փորձում են բացել ճանապարհը։ Տիգրան Մեծ պողոտայի երթևեկությունը կաթվածահար է։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց հավաքված քաղաքացիները փակել են իրենց տնօրենին դատարանից կալանավայր տեղափոխող ավտոմեքենայի ճանապարհը։

Դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Սպայկա» ընկերության աշխատակիցները փակել են նաև Տիգրան Մեծի պողոտայի երթևեկությունը։

Гендиректор компании Спайка Давид Казарян на пресс-конференции (5 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Միքայել Մինասյանին անձամբ ճանաչում եմ. «Սպայկայի» տնօրենը մեկնաբանել է պտտվող լուրերը
Ոստիկանության աշխատակիցները, փորձելով բացել Դավիթ Ղազարյանին տեղափոխող ավտոմեքենայի ճանապարհը, ուժով հեռացնում են մարդկանց։ Այս պահին դատարանի դիմաց լարված իրավիճակ է, ոստիկանների ու քաղաքացիների միջև պարբերաբար հրմշտոց ու ընդհարումներ են տեղի ունենում։

Դատարանի հարակից տարածքում բողոքի բազմամարդ ակցիան շարունակվում է։ «Սպայկայի» աշխատակիցները պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գա և հանդիպի իրենց հետ։

Նրանց խոսքով` ընկերության հաշիվների նկատմամբ կալանք է կիրառվել, ինչի արդյունքում իրենք կարող են զրկվել եկամտի միակ աղբյուրից ու աշխատանքից։

Ի վերջո, Դավիթ Ղազարյանին տեղափոխող մեքենային հաջողվեց, շրջանցելով մարդկանց, շարունակել իր ընթացքը։

Ապրիլի 5-ին հրավիրված ասուլիսում Դավիթ Ղազարյանը հայտարարել էր, որ իր նկատմամբ քրեական հետապնդման արդյունքում միջազգային գործընկերները սառեցրել են միլիարդների հասնող ներդրումային ծրագրերը։

Հիշեցնենք, այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց բավարարել ՊԵԿ-ի միջնորդությունը` Դավիթ Ղազարյանի նկատմամբ 2 ամիս տևողությամբ նախաքննական կալանք կիրառելու մասին։

Լրահոս
0