ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Մեր տեղեկություններով մարտի 6-ի լույս 7-ի գիշերը Էրեբունի բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել է երևանաբնակ 54-ամյա մի կին։
Կինը մարտի 6-ին, ժամը 18-ի սահմաններում, մայրաքաղաքի Շիրակի փողոցում վրաերթի էր ենթարկել։ Դեպքի վայրը թիվ 52 դպրոցի հարևանությամբ է։
Նախնական վարկածով՝ կինը փողոցն անցել է չթույլատրված հատվածով։
Նրան վրաերթի ենթարկած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նույնպես Երևանի բնակիչ է, 72 տարեկան։ Նա չի լքել դեպքի վայրը։
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ ստուգվել է Նիսսանը վարած տղամարդու սթափության աստճանը. նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել։