ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Քիչ առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Նոր Նորքի 8-րդ զանգվածի 24-րդ շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դի։
85-ամյա թոշակառուն միայնակ է ապրել։ Նրա բերանը կպչուն ժապավենով փակված է եղել։ Մեր տեղեկություններով' մահացածի բարեկամներից մեկը զանգահարել է նրան և տեսնելով, որ զանգերին չի պատասխանում, եկել է այցի։ Տան դուռը փակ է եղել, ուստի 911 է ահազանգել։
Ժամանած հրշեջ-փրկարարներն էլ բացել են դուռը և տարեց կնոջ դին գտել։
Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։
Երկրորդ ողբերգական դեպքը` մեկ օրում. Երևանում երիտասարդ աղջկա դիակ են հայտնաբերել