00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարդանյանն ապշել է «սուրբ» բառի արձագանքներից. ի՞նչ են մտածում քաղաքացիները. տեսանյութ

© Sputnik / Asatur YesayantsПротестующие на улице Григора Лусаворича (18 апреля 2018). Еревaн
Протестующие на улице Григора Лусаворича (18 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն առաջարկում է մի քանի փողոցների անվանումների դիմաց ավելացնել «սուրբ» բառը: Sputnik Արմենիան հարցում է անցկացրել` ճշտելու համար, թե ինչպես են քաղաքացիները վերաբերվում փողոցների անվանափոխությանը։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik, Կարինե Հարությունյան. Երևանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը Երևանի փողոցներն անվանափոխելու իր առաջարկի դեմ արձագանքներում աթեիստական ու աղանդավորական միտումներ է տեսնում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վարդանյանը։

Վարդանյանը ապրիլի 1-ին շրջանառության մեջ է դրել 3 նախագիծ և առաջարկում է Կենտրոն վարչական շրջանի Գրիգոր Լուսավորիչ, Մովսես Խորենացի փողոցների և Մեսրոպ Մաշտոցի պողոտայի անվանումների դիմաց ավելացնել «սուրբ» բառը:

«Նախագիծը շրջանառության մեջ դնելու առաջին իսկ պահից ես այն հրապարակել եմ նաև Facebook–ում ու հետևել արձագանքներին։ Անկեղծ ասած` ապշած եմ որոշ մարդկանց արձագանքից, եթե, իհարկե, դրանք ադեկվատ արձագանք կարող եմ համարել։ Կարծում եմ` սա հակաքրիստոնեական ու հակաեկեղեցական պայքար է»,– ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով` իրականում նախագիծը փողոցների դե յուրե անվանափոխություն է, դե ֆակտո` սխալների ուղղում։ Վարդանյանը նշում է, որ երբ հետխորհրդային ժամանակաշրջանում Խորհրդային Միության փողոցներն անվանափոխել են հայ անվանի գործիչների անուններով` վրիպակ է եղել, որ առանց «սուրբ» բառի են գրել այդ երեք փողոցների անունները։ Ավելի ճիշտ, ավագանու անդամը հույս ունի, որ վրիպակ է եղել։

© Sputnik / Aram NersesyanԹեհմինա Վարդանյան
Վարդանյանն ապշել է «սուրբ» բառի արձագանքներից. ի՞նչ են մտածում քաղաքացիները. տեսանյութ - Sputnik Արմենիա
Թեհմինա Վարդանյան

Նրա գնահատականով` շատ ամոթալի է, որ, օրինակ, Իտալիայի Նեապոլ քաղաքում կարող է լինել Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան փողոց, իսկ Երևանում ուղղակի Գրիգոր Լուսավորիչ փողոց։

«Անհիմն եմ համարում սրա շուրջ բարձրացած աղմուկը, քանի որ սրանք այն նախագծերն են, որոնք անգամ քննարկման ենթակա չեն»,– ասաց Վարդանյանը։

Sputnik Արմենիան հարցում է անցկացրել Երևանում և քաղաքացիներից ճշտել, թե ինչպես են վերաբերվում փողոցների անվանափոխությանը։ Քաղաքացիների խոսքով` Երևանում մի շարք խնդիրներ կան` տրանսպորտի, աղբահանության, և քաղաքային իշխանությունը փոփոխությունները չպետք է սկսի փողոցների անվանափոխությունից։

Ваагн Вермишян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Վերմիշյան. «Մոտակա 2-3 տարվա ընթացքում շինարարական «բում» կլինի»

Վարդանյանը քաղաքացիների այս նկատառմանն ի պատասխան վստահեցրեց, որ մեկը մյուսին չի խանգարում։

«Եթե Երևանի 65 հոգանոց ավագանու կազմում կա առավելագույնը 5 ավագանու անդամ, որոնք մշտապես բարձրացնում են Երևանի խնդիրների մասին, ապա թող մեծամտություն չհնչի, բայց նրանցից մեկը ես եմ։ Նախագծերը շրջանառության մեջ դնելիս չեմ էլ մտածել, որ դրանք այսքան քննարկվելու են և ես այսքան ներուժ, ջանք եմ թափելու բացատրելու, որ մեկը մյուսի հետ կապ չունի»,– ասաց Երևանի ավագանու անդամը։

Նրա խոսքով` ինքը տիրապետում է Երևանի խնդիրներին, դրանց հրատապությանը և ամենօրյա ռեժիմով աշխատում է դրանց լուծման ուղղությամբ` հանդիպումներ ունենալով ինչպես գործող քաղաքային իշխանության ներկայացուցիչների, այնպես էլ բազմաթիվ քաղաքացիների հետ։

Ներկայացնում ենք Երևանի քաղաքացիների կարծիքը` առանց որևէ խմբագրման։

© Sputnik / Karine Harutyunyan, Aram NersesyanԻնչպես են վերաբերվում քաղաքացիները Երևանի փողոցներն անվանափոխելուն
Վարդանյանն ապշել է «սուրբ» բառի արձագանքներից. ի՞նչ են մտածում քաղաքացիները. տեսանյութ - Sputnik Արմենիա
Ինչպես են վերաբերվում քաղաքացիները Երևանի փողոցներն անվանափոխելուն
Լրահոս
0