ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. RT-ի և Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր ծննդյան օրը ոչ միայն շնորհավորանքներ ու նվերներ է ստացել, այլև ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել ևս մեկ ուրախալի լուրի կապակցությամբ․ լրագրողը երրորդ երեխայի ծնվելուն է սպասում։ Նա այս մասին պատմել է ՆՏՎ հեռուստաընկերության եթերում, «Секрет на миллион» հաղորդման ընթացքում։
Լերա Կուդրյավցևան ուշադրություն է դարձրել հյուրի զգեստին։ Սիմոնյանն էլ ասել է՝ արդեն անիմաստ է թաքցնել հղիությունը։
Սիմոնյանն այսօր դարձավ 39 տարեկան, հաղորդման ընթացքում նա երազանք է պահել ու փչել է տորթի մոմերը։ Մեդիաաշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկին շնորհավորել են ոչ միայն ծննդյան, այլև հղիության կապակցությամբ։
Հաղորդման տաղավար են եկել և՛ Սիմոնյանի մայրը, և՛ սկեսուրը (Քեոսայանի մայրը)։ Նրանք իրենց ցանկություններն են հայտնել ապագա երեխայի սեռի մասին։ Երկուսն էլ աղջիկ են ուզում, հատկապես, որ արդեն անուն էլ ընտրել են՝ Մարո։
Մարգարիտա Սիմոնյանն այսօր նաև Instagram-ի իր էջում մի լուսանկար է հրապարակել։ «Ահա թե ինչպես է այսօր Մոսկվայի մարզում։ Բոլորին գարուն եմ մաղթում», - գրել է նա։
Բազում օգտատերեր շնորհավորել են Ռուսաստանի առաջատար լրագրողներից մեկին։ Sputnik Արմենիայի խմբագրակազմը միանում է բարեմաղթանքներին։