00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պոզները հավաքում է ճամպրուկը. հայտնի հեռուստալրագրողը գալիս է Հայաստան

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցТелеведущий Владимир Познер
Телеведущий Владимир Познер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հեռուստալրագրող Վլադիմիր Պոզների կենսագրական գիրքը երկուշաբթի օրվանից հասանելի կլինի Հայաստանի գրախանութներում։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Հեռուստալրագրող Վլադիմիր Պոզները մայիսի վերջին Երևան կժամանի։ Այցի առիթը «Հրաժեշտ պատրանքներին» նրա ինքնակենսագրական գրքի շնորհանդեսն է։ Այս մասին լրագրողներին այսօր ասաց «Օրակուլ» երևանյան հրատարակչության տնօրեն Ռուբեն Իշխանյանը։

Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1990 թվականին, անգլերենով։ Ավելի ուշ թարգմանվել ռուսերեն։ Այժմ այն հասանելի է հայերենով` հայտնի գրականագետ, թարգմանիչ և գրող Ֆելիքս Բախչինյանի թարգմանությամբ։

Dewar's чтения с Владимиром Познером - Sputnik Արմենիա
Վլադիմիր Պոզներ. «Հայերն ուղղակի ցնցող են»

«Գիրքը թարգմանելու գաղափարն իմն է, այն ծնվել է 2 տարի առաջ։ Կես տարի բանակցում էինք Պոզների հետ, նա համաձայնեց։ Նրա համար ևս կարևոր է, որ գիրքը տարբեր լեզուներով հրապարակվի», – ասաց Իշխանյանը։

Նրա խոսքով` մայիսի վերջին տեղի կունենա գրքի շնորհանդեսը, որին ներկա կլինի նաև հեղինակը։ Հաշվի առնելով Պոզների ծանրաբեռնված գրաֆիկը այցի հստակ օրը դեռ պարզ չէ։

Գրքի թարգմանիչ Բախչինյանն իր հերթին նշում է, որ թարգմանությունը նրան հեշտ է տրվել, հատկապես, Խորհրդային Միության ժամանակահատվածը։ Նա նշում է, որ Պոզները լավ է վերաբերվում հայերին։ Մասնավորապես, նրա առաջին կինը` Վալենտինան, ով կրթությամբ բանասեր և թարգմանիչ է, հայտնի կոմպոզիտոր Նիկոլայ Չեմբերջիի դուստրն է, իսկ Չեմբերջին` հայտնի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի զարմիկը։

Московский фестиваль Книги России на Красной площади. День второй - Sputnik Արմենիա
Պոզներ. Ցեղասպանությունը վերապրած մարդկանց մասին վեպը գիրք–բացահայտում է

Պոզների և Վալենտինայի ամուսնությունը տասը տարի է տևել։ Նրանց դուստրը` Եկատերինա Չեմբերջին, հայտնի կոմպոզիտոր է, նա ամուսնացել է գերմանացու հետ և այսօր ապրում է Բեռլինում։

«Պոզները գրքում նկարագրում է իր հայաստանյան այցը` նշելով, որ մենք հին ժողովուրդ ենք, սակայն կարողացել ենք կանգուն մնալ` չնայած պատմության ծանր հարվածներին», – ասաց Բախչինյանը։

Նա մի քանի անգամ գրքում անդրադառնում է Հայոց ցեղասպանության թեմային, Արցախյան հարցին։ Կարմիր գծով անցնում է նաև Հոլոքոստի թեման, և այն, թե ինչպես էին հրեաներին ճնշում Խորհրդային Միությունում։

Բախչինյանը նշեց, որ Պոզների ազգանունը ծագում է լեհական Պոզնան քաղաքից։ Նրա պապերը Իսպանիայից են տեղափոխվել Լեհաստան ։ Հայ թարգմանչին ամենից շատ զարմացրել է այն, որ Պոզների համար Լենինը դրական անձնավորություն է, իսկ ԽՍՀՄ մյուս գործիչներին նա քննադատաբար է վերաբերվում։

Լրահոս
0