ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Լրագրող Թամարա Սարյանն ինքնաթիռում պատահաբար հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովին և մոտեցել նրան։
«Հայաստանի ո՞ր մասից եք, Երևանի՞ց, չէ, Իջևանի՞ց։ Ում հանդիպում եմ, բոլորն Իջևանից են», - կատակել է Մամեդյարովը։
Այնուհետև նա պատասխանել է ղարաբաղյան հակամարտության մասին հարցին՝ չհեռանալով պաշտոնական Բաքվի տեսակետից։
Ընդհանուր առմամբ զրույցն ընթացել է անկաշկանդ մթնոլորտում, Մամեդյարովը սիրալիր է եղել, կատակել, բայց ձեռքերը խաչած է պահել։
Նշենք, որ Մամեդյարովը ծնվել է Բաքվում նախիջևանցիների ընտանիքում։