00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը խոստացավ պատժել գազի գնի մանիպուլյացիաներ անող օլիգարխներին

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցԳազի խողովակ
Գազի խողովակ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետը վերջին զգուշացումը տվեց ԱԳԼՃԿ-ների տերերին: Գազի գինը վերահսկվելու է:

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացեց ԱԳԼՃԿ- ներում գազի գնի փոփոխության մասին լուրերի մեկնաբանությունից:

Նա բացատրություն պահանջեց  Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կուտոլյանից:

Վերջինը գազի գնի տատանումները վերագրեց «Գազպրոմ Արմենիայի» կողմից մատակարարվող գազի խտության փոփոխությանը:

Նրա խոսքով` վերջին  3-4 օրվա ընթացքում գազի խտությունն աճել է, որի համար սպառողները ստիպված են եղել ավելի վճարել:

Газовая плита - Sputnik Արմենիա
Որքան կպահպանվի գազի գինը, ով է փակելու փոփոխված գնի ճեղքվածքը. փոխվարչապետի պարզաբանումը

Կուտոլյանը նշեց, որ նման դեպքերում գազալցակայանները պարտավոր են ամեն օր վերահսկել իրենց մատակարարվող գազի խտությունը և կատարել անհրաժեշտ  կարգավորումներ, որպեսզի գազի խտությունը չփոխվի ու սպառողը ստիպված չլինի ավելի վճարել:

«Մենք սա որակում ենք որպես միտումնավոր կամ ոչ միտումնավոր չարաշահում»,- ասաց նա: Վարչապետը հարց ուղղեց, թե կարող է արդյոք այս գործողությունը կապված լինել կառավարության նախաձեռնած ստվերի կրճատման գործընթացի հետ: Կուտոլյանը չբացառեց նման հնարավորությունը:

Բայց և հիշեցրեց, որ ԱԳԼՃԿ-ներն ունեն հնարավորություն գազը և՛ խմ-ով, և՛ կգ-ով հաշվարկելու: Կարող են նաև համակարգիչ մուտք անել  խտության գործակից: Ուստի ցանկության դեպքում կարող են լիարժեքորեն վերահսկել գազի բոլոր չափանիշներն ու խուսափել գնի տատանումներից:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց, որ կառավարության առաջարկած օրենսդրական նոր կարգավորումները չեն կարող գազի գնի փոփոխության պատճառ դառնալ:

Премьер-министр Никол Пашинян во время церемонии награждения военнослужащих (28 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՀԴՄ կտրոններ պահանջելու համար

«Եթե որոշ նախկին օլիգարխներ մտածում են, որ կարողանալու են այս իրավիճակում մանիպուլյացիաների դաշտ մտնել, չարաչար սխալվում են: Ես էլի զգուշացնում եմ, արդեն վերջին անգամ`մեր բարեկրթությունը որևէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն, թե չէ շատ դաժան հակահարված կստանա: Որևէ մեկը թող չտրվի գայթակղությանը ժողովրդի վստահությունը վայելող կառավարության հակահարվածի ուժն իր ծնոտին զգալու: Ես սա շատ ուղիղ եմ ասում և շատ հասցեական»,- ասաց նա:

Վարչապետը հանձնարարեց արագ արձագանքել ու շատ խիստ պատժի ենթարկել մանիպուլյացիաներ անող օլիգարխներին: Նաև շեշտեց, որ պետք է վերահսկվի նաև ՀԴՄ-ների տրամադրման գործընթացը:

«Եթե ԱԳԼՃԿ-ները ՀԴՄ տալով  պիտի սնանկանան, թող սնանկանան: Մեզ ժողովրդի ու պետության հաշվին հարստացողներ պետք չեն»,- ասաց վարչապետը:

Հիշեցնենք`կառավարությունը համապատասխան օրենսդրական փաթեթ է ներկայացրել ԱԺ, որով նախատեսվում է գազը ԱԳԼՃԿ-ներում վաճառել ոչ թե խմ-ով, այլ կիլոգրամներով: Սա, կառավարության համոզմամբ, կնպաստի այդ ոլորտում չարաշահումների բացառմանն ու ստվերի կրճատմանը:

Օրենսդրական փաթեթը նախատեսվում է քննարկել և ընդունել ապրիլի 8-ին նախանշված արտահերթ նիստում:

Լրահոս
0