00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆեյքերի դեմ պետք է պայքարել, բայց ավելի լավ է առանց ԱԱԾ–ի

© Photo : official site of the Prime minister of RAНа встрече с руководящим составом СНБ премьер-министр Никол Пашинян представил нового директора (11 мая 2018). Еревaн
На встрече с руководящим составом СНБ премьер-министр Никол Пашинян представил нового директора (11 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ հասունացել է սոցցանցերում և ԶԼՄ–ներում ֆեյքերի և մանիպուլյացիաների դեմ պայքարելու անհրաժեշտությունը, վաղուց էր սպասվում. դրա կարիքն օրեցօր ավելի սուր է զգացվում։ Այստեղ, իհարկե, պետք է գործել շատ նրբանկատ, ուշադիր և խելամտորեն` հարվածի տակ չհայտնվելու համար։

Հինգշաբթի Նիկոլ Փաշինյանը, խոսելով գազալցակայաններում ենթադրյալ և իրական մախինացիաների և չարաշահումների մասին, անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչպես է այդ թեման մատուցվում սոցցանցերում և մի շարք ԶԼՄ–ներում։ Նրա խոսքով` որոշ շրջանակներ միլիոններ են ծախսում սոցցանցերում և ԶԼՄ–ներում մանիպուլյացիաներ իրականացնելու համար։ Այդ մանիպուլյացիաների դեմ պայքարը Փաշինյանն այժմ ազգային անվտանգության խնդիր է համարում։

Премьер-министр Никол Пашинян на заседании Правительства Армении (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը Վանեցյանին հանձնարարեց պայքարել ֆեյքերի դեմ

«Սոցիալական ցանցերում կան հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին՝ ցույց տալու համար, թե դա իրոք մեր հեղափոխական շրջանակների հետ կապ ունի», – նշել է Փաշինյանը, ընդլայնելով թեմատիկ շրջանակն ու շեղվելով «գազի» թեմայից։

Փաշինյանը համապատասխան կարգադրություն է արել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին` միևնույն ժամանակ նշելով, որ այդ գործընթացը պետք է այնպես տեղի ունենա, որպեսզի ոչ մի դեպքում չսպառնա խոսքի և տեղեկության երաշխավորված ազատությանը։ Վանեցյանն իր  հերթին հաստատեց, որ Հայաստանի իրավապահ մարմինների պայքարը մանիպուլյացիաների և ֆեյքերի հետ սոցցանցերում պետք է շատ զգույշ և մտածված լինի։

Глава СНБ Артур Ванецян встретился с журналистами после заседания Парламента Армении (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Շատ զգույշ. ԱԱԾ տնօրենը հայտնեց` ինչպես են պայքարելու ֆեյքերի դեմ

Ինչ կարելի է այստեղ ասել. սկզբունքորեն, իհարկե, ազատ երկրում ԶԼՄ–ների հարցով չպետք է զբաղվի պետական անվտանգության կառույցը: Եթե որևէ մեկին վարկաբեկել կամ զրպարտել են, եթե այնպիսի սուտ են գրել, որ դրանից պետական շահերն են տուժում` կա դատարան, որն ազատ է իր գործողություններում և չի կառավարվում որևէ մեկի կողմից։ Եվ, գուցե, նման պայքարն ավելի արդյունավետ լինի, եթե դրանով զբաղվեն ԶԼՄ–ները, նորմալ ԶԼՄ–ները։  Չէ՞ որ եթե պատկերացնենք մի ակնթարթ, թե ինչ կլինի, եթե պետական անվտանգությունը, թող որ ակամա, բայց չափն անցնի։ Նման հավանականություն միշտ էլ կա ծառայողական կրքերի հորձանուտում, իսկ հետևանքները կարող են անդառնալի լինել։

Նոր իշխանությունը, հավանաբար, պետք է «մեծանար» թավշյա հեղափոխության «տարիքից», հասկանալու համար նման ֆեյքերն ու մանիպուլյացիաները, նույնիսկ եթե դրանք, իբրև թե, պայքարում են հանուն այդ նույն իշխանության, ամեն դեպքում վնաս հասցնելուց բացի ոչինչ չեն անում։ Ընդ որում՝ վնաս ոչ միայն նոր իշխանությանը, այլև պետությանը։

Այլ հարց է, որ «թավշյա հեղափոխության» էյֆորիայի մեջ (ինչպես նաև «թավշյա» փոփոխություններից առաջ) նոր իշխանությունն անձամբ էր սկզբում նման ֆեյքեր ստեղծում։ Ապրիլյան պատերազմի իրական հերոսի ֆեյք «պապիկի» հետ կապված տգեղ օրինակը բավարա՞ր է, թե մի շարք այլ օրինակներ հիշեցնեմ։

Թեև հիմա դրա վրա կանգ չենք առնի և հուսանք, որ այսուհետ այլևս պետք չի լինի հինը հիշել։

Նման երևույթների դեմ պայքարել պետք է հստակ, բայց նրբանկատ. խոսքի ազատության իրավունքը ամենից վեր է։ Այստեղ պետք է արժանին մատուցել նոր իշխանությանը. մեծ հաշվով, այդ առումով,  նրան մեղադրել չի կարելի։ Հուսանք, որ հետագայում ևս այդպես կլինի, չէ՞ որ խոսքի ազատության համար ամենավտանգավոր հեղափոխական շրջանն անցել է։ 

Распространение фейковых новостей - Sputnik Արմենիա
«Բաղրամյան 26»–ը Sputnik–ի անունից միասին է նստեցրել Աննա Հակոբյանին և Մեհրիբան Ալիևային

Իսկ պայքարը դժվար կլինի։ Եթե պաշտոնական ԶԼՄ–ների պարագայում իրավիճակը վերահսկելի է, ապա ինչ անել, օրինակ, տելեգրամ ալիքների և, առավել ևս, սոցցանցերում առկա ֆեյքերի հետ։ Դա հեշտ գործ չէ, բայց  իրավապահների որոշակի օգնությամբ այն կարելի է լուծել։

Չէ՞ որ ամենուրեք մեսենջերներում տարատեսակ հարթակների ես հանդիպում, օրինակ, նույն տելեգրամ ալիքները, որոնք ակնհայտորեն ստեղծվում են ինչ–որ մեկի պատվերով, իբրև թե նոր իշխանությանն իրենց լիարժեք աջակցությունն են ցուցադրում, իսկ գործնականում, թող որ ակամա, անհեռատեսորեն, աշխատում, որպես այդպիսին, այս պետության դեմ։ Ընդ որում՝ նրանց հետ հաղորդակցվել մտքերի նորմալ արտահայտման միջոցով անհնար է. ի պատասխան նրանք միացնում են իրենց «անհասկացողությունը» և չես կարողանում գլխի ընկնել՝ խոսափողի այն ծայրում իրենց հիմարի տեղ են դրել, թե ի ծնե այդպիսին են։

Светлана Бабаева и Михаил Конрад на учебном проекте SputnikPro (27 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Խաղի նոր կանոններ. ինչպե՞ս գոյատևի ԶԼՄ–ն ֆեյքերի դարաշրջանում

Նույնը սոցցանցերի ֆեյքերի հետ։ Որպես կանոն, նման էջերի օգտատերերը անում են ամեն ինչ, որպեսզի դժվար լինի պարզել նրանց ինքնությունը. օրինակ, իրենց գտնվելու վայրը նշելով Նեպալի լեռները, ուկրաինական տափաստանները կամ պատագոնյան մարգագետինները։  Նրանք հանկարծակի են հայտնվում և անհետանում մեկ վայրկյանում, գուցե, նոր կեղծ անունների և ծաղիկների (գլխավոր նկարի փոխարեն) տակ թաքնվելով։  Ընդ որում` մտքերի շարադրանքը` վիրավորանք, հայհոյանք, խելամտության և տրամաբանության բացակայություն, նույնն են մնում։

Հանուն արդարության պետք է նշել, որ ճիշտ նույնպիսի ֆեյքեր կան նաև «մյուս կողմում»` նրանք, որ կոչված են հայհոյելու, վարկաբեկելու և կեղտ շպրտելու նոր իշխանության վրա ցանկացած գնով։ Ֆեյքերի այս երկու կատեգորիաները, ինչ խոսք, պետք է մի լավ մաքրվեն ու զտվեն, և որքան շուտ, այնքան ավելի լավ պետության համար։

Նորմալ, փաստարկված և քաղաքավարության սահմաններում տարվող բանավեճը միշտ էլ օգտակար է, և ցանկացած իշխանություն, որը լուրջ, իրական ընդդիմություն (լայն իմաստով) չունի, դատապարտված է անփառունակ վախճանի. Հայաստանի նորագույն պատմությունը (ոչ միայն նորագույն և հայոց, այլ ընդհանրապես համաշխարհային) դրա վառ ապացույցն է։

Սակայն երկրի բարօրության համար, հանուն պետության տարվող բանավեճը որևէ առնչություն չունի կեղտ շպրտելու, սեփական շահերն առաջ մղելու համար որևէ ճամբարի միանալու փորձերի, և ի վերջո, երկրի դեմ տարվող տեղեկատվական դիվերսիաների հետ։

Այս ամենից զատ` դա անազնիվ է, թեև նման կատեգորիաներով, ինչպես ազնվությունն է, այսօր քչերն են առաջնորդվում։

Լրահոս
0