00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայում կայացած ընտրությունները մի քանի անակնկալ մատուցեցին. փորձագետ

© AFP 2024 / BULENT KILICПрезидент Турции Тайип Эрдоган покидает пресс-конференцию после местных выборов (31 марта 2019). Стамбул
Президент Турции Тайип Эрдоган покидает пресс-конференцию после местных выборов (31 марта 2019). Стамбул - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կարեն Հովհաննիսյանը կարծում է, որ Թուրքիայի ՏԻՄ ընտրությունները փորձ էին խորհրդարանական ընտրություններից առաջ, ամենահետաքրքիրը դեռ առջևում է։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Թուրքիայում մարտի 31–ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները մի քանի անակնկալ են մատուցել, որոնցից գլխավորը Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիմի ձախողումն է։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց թուրք–քրդական հարաբերությունների փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում անցած կիրակի կայացան ՏԻՄ ընտրություններ։ Դրանց մասնակցեցին 13 քաղաքական կուսակցություններ։ Թեև առայժմ հրապարակվել են նախնական տվյալները, բայց արդեն ակնհայտ է, որ Անկարայում և Իզմիրում Էրդողանի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրել ընդդիմությունից։

Выборы в Турции - Sputnik Արմենիա
Էրդողանը կորցրեց իշխանությունը Թուրքիայի մեծ քաղաքներում. ի՞նչ օգուտ դրանից հայերին

Այսպես, Թուրքիայի ձախակողմյան Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Մանսուր Յավաշը հաղթանակ է տարել Անկարայի քաղաքապետի ընտրություններում` հավաքելով ձայների 50,9 տոկոսը։ Իզմիրում նույնպես հաղթել է ԺՀԿ թեկնածու Տունչ Սոյերը, նրա համար քվեարկել է ընտրողների 58,02 տոկոսը։

Ինչ վերաբերում է Ստամբուլին, ապա այստեղ առաջատար է ԺՀԿ թեկնածու Էքրեմ Իմամօղլուն, որը հավաքել է 4 միլիոն 159 հազար 650 ձայն։ Նրանից մի քիչ հետ է մնում իշխող ԱԶԿ թեկնածու, Թուրքիայի խորհրդարանի նախկին խոսնակ և նախագահի մերձավոր դաշնակից Բինալի Յիլդիրիմը։ Նրա օգտին քվեարկել է 4 միլիոն 131 հազար 761 մարդ։

«Թուրքիայում կայացած ընտրություններն անակնկալ մատուցեցին, որոնցից գլխավորը Էրդողանի կուսակցության պարտությունն է», – ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ, ըստ էության, ամբողջ Թուրքիայի մասշտաբով իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունն ավելի շատ ձայն է հավաքել, քան մյուսները։ Սակայն իշխանության կորուստը խոշոր քաղաքներում` Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում, նշանակում են, որ Էրդողանը ձախողել է։

Փորձագետի խոսքով` հաջորդ անակնկալը կլինի Թուրքիայի կոմունիստական կուսակցության հաջողությունը։ Գլխավոր ինտրիգը կպահպանվի Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների ընթացքում։

Ինչ վերաբերում է հայ համայնքին, ապա, ինչպես կարծում է Հովհաննիսյանը, Թուրքիայի ընտրություններն այդքան մեծ ազդեցություն չեն ունենա համայնքի վրա։

Նշենք, որ 20–րդ դարի 50–ական թթ–ին մեկուկես միլիոն բնակչություն ունեցող Ստամբուլում ապրել է 150 հազար հայ։ Այսօր 20 միլիոն բնակչությամբ Ստամբուլում մնացել է 50 հազար հայ։

Լրահոս
0