00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նիկոլը ճիշտ էր», բայց «Всё пропало!» աղաղակում են վարորդները

© Sputnik / Aram NersesyanГазозаправочная станция
Газозаправочная станция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գազալցակայաններում շարունակում են խաբել վարորդներին։ Կառավարության առաջարկած փոփոխությունն իրավիճակ չի փոխել։ Պետական կառույցն էլ հորդորում է ինքնուրույն հետևել իրենց վաճառվող գազի գնին։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Հայաստանի գազալցակայաններում նախատեսվում է գազը վաճառել ոչ թե խորանարդ մետրով, այլ կիլոգրամով։ Ընդ որում` գազի գինը դրանով պայմանավորված չպիտի փոխվեր։

Բայց արդեն երկու օր է` վարորդները դժգոհում են գազի գնի նոր հաշվարկից ու վստահեցնում, որ չափման միավորի փոփոխությունով պայմանավորված` գազալցակայաններում նաև գազի գինն է փոխվել։

Ситуация на Давташенском мосту (16 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Փաշինյանն առաջարկում է սահմանափակել վարորդների համար նախատեսված տուգանքները

Համացանցն արդեն ողողված է գրառումներով։ Այս իրավիճակից դժգոհ վարորդները նաև հաշվիչների ու ՀԴՄ կտրոնների լուսանկարներն են հրապարակում` վստահեցնելով, որ գազալցակայաններում իրենցից սկսել են հավելյալ գումարներ գանձել։

Օգտատերերից մեկը հայտնում է, որ փոփոխությունից առաջ ինքն ավտոմեքենան նույն լցակայանում (Թոխմախի մոտ) լիցքավորել է առավելագույնը 6800 դրամով։ Փոփոխությունից հետո իրենից 7417 դրամ են գանձել։

Մեկ այլ վարորդի խոսքով էլ` իր ավտոմեքենայի 1,8 խմ տարողությամբ գազի բալոնը 29 աստիճան և 1 խմ–ը 210 դրամով մշտապես լիցքավորել է 4800 դրամով։ Իսկ հաշվարկի եղանակը փոխելուց հետո իրենից 5500 դրամ են պահանջել։

Վարորդ Կարեն Աղաբեկյանը հայտարարում է, որ ԱԳԼՃԿ–ներում վարորդներին թալանում են։

«Ո՞վ կբացատրի, եթե մինչև ապրիլի 1–ը X գազալցակայանում 2000 դրամի լցնում էին 10կգ գազ, ինչու են այսօր այդ նույն գազալցակայանում նույն գումարի դիմաց լցնում 9,5 կիլոգրամ։ Այսինքն խմ-ի գինը թանկացրել են: Ո՞րն է այստեղ տրամաբանությունը: Եթե մինչև այս ինձ խաբում էին 500-600 դրամ, այս օրվանից սկսած խաբում են 700-800 դրամ` 4000 դրամ լիցքավորելու դեպքում,– նշում է նա` հարցադրում ուղղելով ՀՀ վարչապետին, – ո՞րն էր այս փոփոխության իմաստը պրն Նիկոլ Փաշինյան, կա՞ մեկը, որ զբաղվելու է այս հարցի հետևանքներով»:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վստահեցնում է, որ իրենք արդեն այդ հարցով զբաղված են` առայժմ միայն հորդորների մակարդակով։

«Քաղաքացիներից ստացվող բազմաթիվ բողոքներն ու դժգոհությունները հաշվի առնելով` տեսչական մարմինը ԱԳԼՃԿ բոլոր տնտեսվարողներին և աշխատակիցներին հորդորում է խստագույնս հետևել լցակայաններում վաճառվող գազի չափաբաժնին և զերծ մնալ խախտումներից՝ խուսափել թերլիցքավորումներից և գազի ճնշման սահմանված չափի գերազանցումից»,– ասված է տեսչական մարմի տարածած հաղորդագրության մեջ։

Պատասխանատու կառույցը վարորդներին հորդորում է ՀԴՄ կտրոններ պահանջել` խոստանալով հարկ եղած դեպքում դիմել վերահսկողական-վարչարարական առավել խիստ միջոցների:

Հիշեցնենք` փետրվարի 15-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանության էր արժանացրել բնական գազի վաճառքը խորանարդ մետրի փոխարեն կիլոգրամներով իրականացնելու նախագիծը։

Газозаправочная станция - Sputnik Արմենիա
Մեքենաների գազը զգալի թանկացել է. «Ժողովուրդ»

Կառավարության համոզմամբ` այս փոփոխությունը պետք է սպառողներին ազատեր գազ վաճառողների խաբեությունից։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ փոփոխությունը գազի գնի վրա չի ազդի և նախապես զգուշացրել էր, որ թանկացումները կնշանակեն, որ ԱԳԼԿՃԿ–ները մինչ այդ խաբել են քաղաքացիներին։

«Այսինքն` եթե գազալցակայանից ասում են, որ հարկային վճարումներն ավելացել են, ուրեմն խոստովանում են, որ ստեղծման օրից սպառողներին խաբել են»,– ասել էր Փաշինյանը։

Վարչապետը նաև կանխատեսել էր, որ «որոշ լրատվամիջոցներ» կսկսեն թանկացումների մասին գրել։

«Всё пропало! Гипс снимают, клиент уезжает»,- ԶԼՄ–ների հնարավոր արձագանքն այսպես էր ներկայացրել վարչապետը։

Մնում է արձանագրել, որ դարձյալ «Նիկոլը ճիշտ էր», բայց «Всё пропало! Гипс снимают, клиент уезжает» աղաղակողը ոչ թե լրատվամիջոցներն են, այլ խաբված վարորդները։

Լրահոս
0