00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանը պարտվեց գլխավորը՝ Հայաստանի հետ սահմանակից շրջաններն ու Նախիջևան տանող ճանապարհը

© Sputnik / Алтан Гочер / Անցնել մեդիապահոցПрезидентские и парламентские выборы в Турции
Президентские и парламентские выборы в Турции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայում մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրություններում իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը պարտվեց հնարավոր ամեն բան։ Ե՛վ ֆինանսա–արդյունաբերական կենտրոնները, և՛ երկրի համար ամենակարևոր գավառները, որոնք սահմանակից են Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Սիրիայի հետ։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության առաջնորդ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կորցրեց իր երկրի հարավն ու արևելքը։ Միայն այն քաղաքների ցանկը, որոնցում հաղթանակ է տարել ընդդիմությունը (իսկ դրանք հիմնականում քրդամետ ուժերն են), ինքնին խոսուն է՝ Դիարբեքիր, Մարդին, Վան, Կարս, Իգդիր, չհաշված խոշոր քաղաքները` Ստամբուլ, Անկարա, Անթալիա, Իզմիր...

Քաղաքապետարանի ընտրությունները` Դամոկլյան սուր Էրդողանի գլխին...

Այժմ Էրդողանի վարչակազմը փորձում է դեմքին լավ  արտահայտություն տալ վատ խաղի պարագայում, պնդելով, որ հաղթանակ է տարել, որ արդյունքներն ամենևին էլ վերջի սկիզբը չեն։ Միևնույն ժամանակ իշխող կուսակցությունը դատական հայցեր է նախապատրաստում՝  բողոքարկելու անցած ընտրությունների արդյունքները առավել «ցավոտ կետերում»...

Выборы в Турции - Sputnik Արմենիա
Էրդողանը կորցրեց իշխանությունը Թուրքիայի մեծ քաղաքներում. ի՞նչ օգուտ դրանից հայերին

Մի կողմից հասկանալի է, որ խոշոր քաղաքներում (հատկապես երկրի եվրոպական դարպաս Ստամբուլում) վերահսկողության կորուստը կարող է իշխող ուժի համար զգալի ֆինանսական կորուստների պատճառ դառնալ, բայց սա էլ դեռ ամենակարևորը չէ։ Երկրի համար առավել ցավալի է քրդամետ ուժերին պարտվելը մի շարք արևելյան և հարավային գավառներում։ Չէ՞ որ միջին և երկարաժամկետ հեռանկարում տեղի ունեցածը կարող է ընդհանրապես հարցականի տակ դնել երկրի տարածքային ամբողջականությունը։

Իրականում ամերիկյան աշխարհաքաղաքական ուժերի ու քրդական գործոնի համատեղ ճնշումը Թուրքիայի նախագահին և նրա համախոհներին աղետի եզրին հասցրեց։ Կորցնելով իշխանությունն այնպիսի մեգապոլիսներում, ինչպիսիք են Ստամբուլը, Անկարան, ինչպես նաև արևելյան գավառներում (Մարդին, Դիարբեքիր), Էրդողանի համախոհները ցայտնոտի մեջ հայտնվեցին, քանի որ մոտ ապագայում լուրջ աշխարհաքաղաքական կատակլիզմներ են սպասվում հենց Թուրքիայի և Սիրիայի պետական սահմանների երկայնքով։ Իսկ ներքաղաքական դաշտում ստեղծված իրավիճակում դա, ինչպես ասում են, հղի է վտանգներով...

Չէ՞ որ սիրիական իրադարձությունների հետագա տրամաբանական զարգացումը ենթադրում է, որ Դամասկոսն ու քրդերը ամեն դեպքում պետք է պայմանավորվածության գան։ Մեծ է հավանականությունը, որ քրդերն արդյունքում կընտրեն լայն ինքնավարության տարբերակը։ Իսկ դա նշանակում է, որ եթե ոչ այսօր, ապա վաղը Թուրքիան քթի տակ վախենալու և վտանգավոր թշնամի կունենա, որն էլ իր հերթին թուրքական տարածքի միջով անմիջական ելք ստանալու ձգտում կունենա դեպի իր եղբայրները։

Եվ ո՞վ գիտի, թե արդյունքում  ինչի կվերածվի իրավիճակը երկրի հարավում և հարավ–արևելքում այն ժամանակ, երբ, ենթադրենք, լայն ինքնավարություն ունեցող Սիրիայի քրդերը սկսեն զենքով և զինամթերքով օգնել Թուրքիայի իրենց եղբայրներին։  Մի՞թե Թուրքիան է քաղաքացիական պատերազմի հերթի մեջ կանգնած։

Անկարան պարտվեց ամենակարևոր տեղում` Արևելքում, որտեղ Հարավային Կովկասին առնչվող շահեր կան

Բայց սա էլ դեռ ամենը չէ։ Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Էրդողանի թիմը կորցրեց իր երկրի արևելքը. պատմական հայկական քաղաքները` Վանը, Կարսը, Իգդիրը... Բայց չէ՞ որ սա այն տարածաշրջանն է, որտեղ հատվում են Թուրքիայի, Իրանի, Հայաստանի և Ադրբեջանի շահերը։ Չէ՞ որ այնտեղ, նույն Իգդիրի մերձակայքում է գտնվում պետական սահմանի մի փոքր կտոր, որը միացնում է Թուրքիան նրա ամենամտերիմ դաշնակցի, ընկերոջ ու բարեկամի` Ադրբեջանի հետ։ Իսկ Ադրբեջանի հետ նրանք «մեկ ազգ, երկու պետություն են», ինչպես դեռ 30 տարի առաջ պաշտոնապես հայտարարվել է և՛ Անկարայում, և՛ Բաքվում։

Карен Ованнисян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հովհաննիսյան. «Թուրքիայի ընտրությունների նախնական պատկերով Էրդողանի դիրքերը թուլացած են»

Եվ ահա հենց այս միացման կետում Էրդողանի թիմը ջախջախիչ պարտություն է կրում, կորցնում է իր բոլոր առավելություններն ու վարչական հնարավորությունները։  Եվ ընդհանրապես Հայաստանի և Թուրքիայի սահմանների երկայնքով գտնվող շրջաններում ՏԻՄ ընտրություններում հաղթում են քրդամետ ուժերը։

Անկարայի և Բաքվի գլխավոր ցավոտ կետերը` Կարսը, Վանը և Իգդիրն են, որտեղ նույնիսկ էրդողանական իշխող կուսակցության միավորված ջանքերը չեն օգնում։ Մի տեղ հաղթանակ է տանում ծագումով քուրդ, իսկ  մյուսում՝ ծագումով հայ թեկնածուն։

Միևնույն ժամանակ այն մասին, որ կոնկրետ այդ երկու կետերում չի կարելի իշխանությունը քրդերին հանձնել (առավել ևս` հայերին)  առանձին պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկու եղբայրական պետությունների ղեկավարության մակարդակով։

Այս մասին տեղեկությունը մամուլ էր ներթափանցել մոտ 15-20 օր առաջ։ Հայտնի էր դարձել, որ առաջնորդները պայմանավորվել են հետևյալի մասին. քանի որ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության թեկնածուները պարտվում են և՛ Իգդիրում, և՛ Կարսում, ապա նրանց փոխարեն իշխող կուսակցությունը պետք է սատարի Ազգայնական շարժման թեկնածուներին։ Ընդ որում` մեծ ջանքեր պետք է գործադրի...

Չստացվեց, չհաջողվեց։ Ե՛վ Կարսում, և՛ Իգդիրում հաղթանակ տարան քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության թեկնածուները, ավելին` Իգդիրում հաղթանակ տարավ հայը։

Բայց չէ՞ որ Իգդիրը Թուրքիայից դեպի Նախիջևան տանող միակ ճանապարհն է...

Լրահոս
0