ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը։
Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով է Արցախում։
«Նախագահները քննարկել են երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ»,–նշված է նախագահականի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Սարգսյանն Արցախ է այցելել երեկ։ Այսօր առավոտյան նա և Բակո Սահակյանը հարգանքի տուրք են մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակին։ ՀՀ նախագահն Արցախում կմնա երկու օր։