Քառօրյա պատերազմի ժամանակ Ժորան եղել է հրետանային դիվիզիոնի հաշվարկող, մասնակցել կրակի կառավարմանը։ «Ապրիլյան պատերազմն ինձ համար վերածնունդ էր ու մեծ ուսուցիչ»,-ապրիլյան պատերազմից երեք տարի անց պատմում է Աֆրիկյանը։
Նա համարում է, որ պատերազմն իր համար մեծ դաս է եղել։ «Ապրիլյան պատերազմում մենք տեսանք մեր զինվորի անկոտրում ոգին, հայ զինվորն ապացուցեց հակառակորդին և ինչու չէ ամբողջ աշխարհին, որ հարկ եղած դեպքում նա կարող է ցույց տալ իր բազկի ուժը»,-հպարտությամբ նշում է ապրիլյան պատերազմի մասնակիցը։
Ժորա Աֆրիկյանի խոսքով` ապրիլյան պատերազմը պետք է դառնա հայ ժողովրդի բոլոր հաղթանակների ուղենիշը։
Հաղորդավար՝ Հովհաննես Շողիկյան։