ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Keeping Up with the Kardashians ամերիկյան ռեալիթի շոուն գործարկում է ծրագրի 16–րդ եթերաշրջանը։
«Սա մեր քաղցր 16–ամյակն է։ Չեմ կարող հավատալ, որ Keeping Up with the Kardashians–ն այս երեկո գործարկում է 16–րդ եթերաշրջանը։ Միացեք», – գրել է Քիմ Քարդաշյանը։
Посмотреть эту публикацию в Instagram
Քիմը լուսանկար է հրապարակել Instagran սոցիական ցանցում։ Քարդաշյան ընտանիքի աղջիկները լուսանկարվել են գայթակղիչ զգեստներով։ Լուսանկարը 12 ժամում մոտ 2 միլիոն like–ի է արժանացել։
Նշենք, որ հայտնի շոուում նկարվել են Քարդաշյան ընտանիքի գրեթե բոլոր անդամները.
Քրիս Ջեները` Բրյուս Ջեների նախկին կինը, Ռոբերտ Քարդաշյանի նախկին կինը, վեց երեխաների մայր,
Բրյուս Ջեները (արդեն Քեյթլին Ջեներ)` Քրիս Ջեների նախկին ամուսինը,
Քորթնի Քարդաշյանը` Քրիսի ավագ դուստրը,
Քիմ Քարդաշյան–Ուեսթը` Քրիսի երկրորդ դուստրը,
Քլոե Քարդաշյանը` Քրիսի երրորդ դուստրը,
Ռոբերտ Արթուր Քարդաշյանը` Քրիսի 6 երեխաներից միակ որդին,
Քենդալ Ջեները` Քրիսի 4-րդ դուստրը,
Քայլի Ջեները` Քրիսի 5–րդ դուստրը։