ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Ապրիլի 1-ից 3-ը Մոսկվայում կանցկացվի ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային բանակցությունները։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, նախարարության ներկայացուցիչները, Ռազմատեխնիկական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրության համաձայն, Մոսկվայում կմասնակցեն ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունում ընթացող բանակցություններին: