ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Comedy Woman–ի աստղ և գաղափարներ ոգեշնչող Նատալյա Եփրիկյանն Instagram–ում լուսանկար է հրապարկել` ի աջակցություն ռուս երգիչ Սերգեյ Լազարևի։
Բանն այն է, որ երաժիշտը մեկ օր առաջ անկողնում մերկ լուսանկար էր հրապարակել։ Լազարևի լուսանկարի տակ գրել էր. «Բարի լույս, գեղեցիկ աշխարհ...Sergey"s back»։ Եփրիկյանը մի քանի ժամ առաջ որոշել է մերկանալով շնորհավորել երգչի`ն ծննդյան օրվա կապակցությամբ։
Посмотреть эту публикацию в Instagram
«Մեր սիրելի, հիանալի, տաղանդավոր @lazarevsergey։ Շնորհավոր ծննդյանդ օրը։ Թող տարին հաջողակ լինի, հատկապես` մայիսին։ Դե, նաև առողջ եղիր, մայիսը սարերի հետևում չէ, այն ամենը, ինչ անում ես, շատերի համար ընդօրինակելի է։ Ինձ էլ է դուր գալիս այն ամենը, ինչ անում ես...#մերկմեջք», – գրել է Եփրիկյանը։
Посмотреть эту публикацию в Instagram
Սակայն նրա շատ երկրպագուները չեն հավանել լուսանկարը։ Նույնիսկ նրա ընկերուհի և Comedy Woman–ում գործընկեր Եկատերինա Վառնավան, որը նույնպես մերկ լուսանկար է հրապարակել, զայրալից մեկնաբանություն է թողել։
Посмотреть эту публикацию в Instagram
«Ես այս լուսանկարի մարդուն ճանաչում եմ երկար տարիներ։ Անկեղծ ասած, մի քիչ չափն անցել եք, ես ձեզնից նման բան չէի սպասում, ամեն ինչ չափ ու սահման ունի», – կատակով գրել է Վառնավան։
Посмотреть эту публикацию в Instagram
Ի դեպ, Լազարևն իր ծննդյան 36–ամյակը տոնում է սոցիալական ցանցում սկսելով ֆլեշմոբ։ #մերկմեջք հեշթեգով ռուսական շոու բիզնեսի շատ աստղեր նույնպես հրապարակել են մերկ լուսանկարներ։
Посмотреть эту публикацию в Instagram