ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Առաջիկա օրերին Հայաստանում ժամանակ առ ժամանակ տեղումներ կգրանցվեն։ Մարտի 31-ին, ինչպես նաև ապրիլի 1-4-ը լեռնային և նախալեռնային շրջաններում ձյուն կգա, իսկ հովտային գոտիներում` անձրև։ Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն ավելի վաղ սփոփել էր գյուղատնտեսներին` հայտնելով, որ առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում։
Ավելի ուշ նա Facebook սոցիալական ցանցի իր էջում մեկ այլ գրառում է արել։
«Ե՞րբ է արև լինելու` ակնոցներս դնեմ։ Քայլել չի լինում, ով բռնում է, եղանակից է հարցնում»,– գրել է Սուրենյանը։
Նշենք, որ ըստ ԱԻՆ–ի հրապարակած հաղորդագրության` այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 8 աստիճան տաքության, իսկ գիշերային ժամերին կտատանվի 0-2 աստիճան տաքության սահմանում։