ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Արմավիրի Նալբանդյան գյուղում 16–ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել ջրատարում:
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, երեկ՝ մարտի 30-ին, ժամը 12:30-ի սահմաններում Նալբանդյան գյուղի բնակիչ, 16-ամյա Գ. Ա.-ն Նալբանդյան գյուղի կենտրոնական փողոցում իր վարած Mitsubishi Pajero io մակնիշի 34 DR 267 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել ջրատարի մեջ:
Վթարի հետևանքով Գ. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանել է Գ. Ա.-ի պապիկին, ով նրանից թաքուն տանից վերցրել է բանալիները ու սկսել ավտոմեքենան վարել: