Ռուսաստանցի օդաչուները, որոնք LIMA-2019 ավիացուցադրության ժամանակ ելույթ ունեցան Մալայզիայում, ցուցադրեցին իրենց վարպետությունը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են «Ռուսկիե վիտյազի» ավիախմբի անդամները «Նեստերովի օղակ» իրականացնում:
Նկարահանումն արվել է ինքնաթիռի ներսից:
«Ռուսկիե վիտյազի» ավիախումբը միակն է աշխարհում, որ ելույթ է ունենում Սու-30ՍՄ կործանիչներով: