ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Ջրային կոմիտեի նախագահ է նշանակվել Վարդան Մելքոնյանը։ Այս մասին նշված է կառավարության կայքում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Վարդան Մելքոնյանին նշանակել Ջրային կոմիտեի նախագահ»,– նշված է որոշման մեջ:
Փաշինյանը հրամանագիրը ստորագրել է երեկ` մարտի 28-ին։
Հիշեցնենք, որ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Ինեսսա Գաբայանը պաշտոնից ազատվել էր փետրվարի 6-ին։ Նա այդ պաշտոնում աշխատել էր 7 ամիս։