00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյան–Ալիև հանդիպումն ավարտվեց. 3 ժամ 15 րոպե

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян и личный представитель действующего председателя ОБСЕ, посол Анджей Каспрчик перед началом встречи с президентом Азербайджана Ильхамом Алиевом (29 марта 2019). Вена
Премьер-министр Армении Никол Пашинян и личный представитель действующего председателя ОБСЕ, посол Анджей Каспрчик перед началом встречи с президентом Азербайджана Ильхамом Алиевом (29 марта 2019). Вена - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպումն ավելի քան երեք ժամ տևեց։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Վարչապետի ու նախագահի հանդիպումը տևեց 3 ժամ 15 րոպե, որից մոտ երկու ժամը նրանք զրուցեցին առանց կողմնակի մարդկանց ներկայության։

Civilnet.am–ը հայտնում է, որ լրատվամիջոցների համար որևէ հայտարարություն նախատեսված չէ, մամուլի ներկայացուցիչների թիվն ընդհանրապես շատ փոքր է՝ հայկական կողմից՝ 4 լրատվամիջոց, ադրբեջանական կողմից՝ նախագահի անձնական լուսանկարիչն ու պետական AzTV-ն։ Բանակցություններն այն նույն սրահում են, որտեղ 2016-ի մայիսին հանդիպել էին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը։

Փաշինյան–Ալիև հանդիպումը մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա են նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը։

Քանի անգամ են հանդիպել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը - Sputnik Արմենիա
Քանի անգամ են հանդիպել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը

Լայնաֆորմատ հանդիպմանը հաջորդել էր Փաշինյան–Ալիև առանձնազրույցը։ Այնուհետև հանդիպումը շարունակվել էր ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-29-ին աշխատանքային այցով մեկնել է Ավստրիայի Հանրապետություն: Հանդիպման նախաձեռնողներն են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները:

Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ Ադրբեջանի նախագահի հետ սկզբնական փուլում հանդիպումները պետք է օրակարգ չունենան, այլ պետք է լինի հարցերի լայն շրջանակ և պետք է մտքեր փոխանակվեն տարբեր հարցերի վերաբերյալ։ «Ընդհանուր առմամբ` կարող եմ կանխատեսել, որ քննարկումները կլինեն նախկինում հնչած հայտարարությունների շրջանակներում»,–նշել էր Փաշինյանը։

Հիշեցնենք, որ սա Փաշինյանի ու Ալիևի հինգերորդ հանդիպումն է։ Առաջին անգամ նրանք հանդիպել են 2018 թվականի հունիսի 14–ին Մոսկվայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծանոթացրել է նրանց։

Неформальная встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (22 января 2019). Давос - Sputnik Արմենիա
Հայաստանը երբեք չի հրաժարվելու երկխոսությունից. Փաշինյանը`ղարաբաղյան հակամարտության մասին

Երկրորդ հանդիպումը կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 28–ին Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ։ Առաջնորդները կարճատև զրույց էին ունեցել, որի ընթացքում որոշվել էր օպերատիվ կապ հաստատել։ Երրորդ հանդիպումը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 7–ին Սանկտ Պետերբուրգում։

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը զրուցել էին ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։ Չորրորդ հանդիպումը կայացել էր 2019 թվականի հունվարի 22–ին Դավոսում։ ՀՀ վարչապետը տնտեսական համաժողովի ժամանակ հերթական ոչ պաշտոնական հանդիպումն էր ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։ Վիեննայի այս հանդիպումը նրանց առաջին պաշտոնական հանդիպումն է։

Լրահոս
0