00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրան, թե Թուրքիա. ընտրություն համագործակցության և ավերման միջև

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян и президент Ирана Хасан Рухани на совместной пресс-конференции (27 февраля 2019). Тегеран
Премьер-министр Армении Никол Пашинян и президент Ирана Хасан Рухани на совместной пресс-конференции (27 февраля 2019). Тегеран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի և Իրանի փոխհարաբերությունները հազարամյակներ են հաշվում։ Պատերազմներն ու հակամարտությունները պատմության գիրկն են անցել, այսօր առաջին պլան են եկել բարիդրացիական հարաբերությունները։ Ընդ որում` փոխշահավետ և ռազմավարական` հաշվի առնելով Թեհրանի առանձնահատուկ դերը տարածաշրջանում և մուսուլմանական աշխարհում։ Այդ պատճառով էլ ԵԱՏՄ–ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու նշանակությունը դժվար է գերագնահատել։

Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա

Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար միշտ առանձին տեղ են զբաղեցրել, իսկ այսօրվա փոփոխվող, վտանգներով և մարտահրավերներով լի աշխարհում նոր ու լրացուցիչ նշանակություն են ձեռք բերել։ Տարածաշրջանային խնդիրներին Իրանի հավասարակշռված պրագմատիկ մոտեցումը Հայաստանի համար անգնահատելի է քաղաքական առումով, իսկ հաշվի առնելով կիսաշրջափակման մեջ գտնվելու հանգամանքը՝ մեր երկրի համար չափազանց կարևոր է նաև տնտեսական գործոնը։

Мегри. открытие свободной экономической зоны - Sputnik Արմենիա
Հայաստանը միայն տրանսպորտային միջանցք չէ. փորձագետները`ԵԱՏՄ–Իրան պայմանագրի մասին

ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի վավերացրեց ԵԱՏՄ–ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիրը, և դա չափազանց կարևոր է Հայաստանի համար, քանի որ այն պետք է զարգացնի առկա արտաքին տնտեսական կապերն ու հաստատի նորերը. այս առումով Իսլամական Հանրապետության հետ ակտիվ առևտրային հարաբերություններն անփոխարինելի են։ Թեև Իրանի համար ևս ազատ առևտրի գոտին թարմ շունչ է, չէ՞ որ երկրի նկատմամբ բավականին լուրջ ամերիկյան պատժամիջոցներ կան կիրառված։

Այս համաձայնագիրը որոշում ու սահմանում է ԵԱՏՄ–ի և Իրանի միջև առևտրի հիմնական կանոնները, որոնք առավելագույնս մոտեցված են Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններին, ինչպես նաև լուծում է առավել բարենպաստության ռեժիմին, պաշտպանիչ  միջոցների կիրառմանը և մաքսային վարչարարությանը վերաբերող հարցեր, հաշվի է առնում կողմերի ազգային շահերը։

Презентация строительных работ автотрассы Север-Юг (18 июля 2018). Арагацотн - Sputnik Արմենիա
Հայաստանը շանս է բաց թողնում. կարո՞ղ է արդյոք Հյուսիս–հարավը կապել Բաթումն ու Բենդեր Աբասը

Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև ազատ առևտրի գոտի ձևավորելուն ուղղված համաձայնագիրը մեր երկրի շահերից է բխում։ Իսկ տեղական արտադրանքի ապրանքները չեն զիջի այն ապրանքներին, որոնք կներարկվեն ցածր մաքսային տուրքով, եթե արտադրողները, գյուղատնտեսության ոլորտի աշխատակիցներն իսկապես սկսեն լավ աշխատել. այդպես է կարծում Նիկոլ Փաշինյանը և այդ մասին նա հայտարարեց չորեքշաբթի` ԱԺ–ում ներկայացնելով  կառավարության ծրագրերի արդյունքներն ու իրականացման ընթացքը։

Ճիշտ է, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը մտահոգություն հայտնեց, որ Իրանի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կհանգեցնի նրան, որ հայկական շուկան կողողվի էժան գյուղտնտեսական արտադրանքով։ Սակայն, այն որ դա ամենևին էլ փաստարկ չէ, ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի պատասխանը։

Картофель на прилавке - Sputnik Արմենիա
Եկեք փակենք մեր բոլոր սահմաններն ու կարտոֆիլ ուտենք. Փաշինյան

«Եկեք փակենք մեր բոլոր սահմանները և այնքան կարտոֆիլ ուտենք, որ սպառվեն մեր երկրի բոլոր ներքին պաշարները։ Ապրանքներ կարող են ոչ միայն Իրանից Հայաստան ներկրվել, այլև հակառակը։ Եվ հետաքրքիր է, որ 3 միլիոնանոց շուկան համաձայնագիր է կնքում 70 միլիոնանոցի հետ, իսկ մենք այնպես ենք արձագանքում, որ մեր շուկան միանգամից կարտոֆիլով կլցնեն, և մեզ մոտ գները կնվազեն», – ասաց Փաշինյանը։

Եվ դա ճշմարիտ է։ Ի վերջո, դրա համար էլ տնտեսական քաղաքականության կանոններ գոյություն ունեն, որպեսզի սեփական արտադրողների համար պոտենցիալ վտանգները նման դեպքերում իրական շահերի վերածվեն։ Եթե ամեն ինչ ճիշտ արվի, ապա իրանական ոչ թանկ գյուղմթերքը տեղական արտադրողին շուկայից դուրս չի մղի, այլ խթան կդառնա հարևան ոլորտներում արտադրություն զարգացնելու համար և հնարավորություն կբացի վերաարտահանման համար։ Բացի այդ պետք չէ մոռանալ, որ հայկական արտադրանքը ևս կգնա Իրան, իսկ դա հայրենական արտադրողի համար միայն լրացուցիչ եկամուտ կբերի և որոշակի կայունության երաշխիքներ կտա։

Газокомпрессорная станция - Sputnik Արմենիա
Իրանից գազի տարանցումը Հայաստանին «երկրորդ շնչառություն» կտա. Իսկանդարյան

Իհարկե, ոչինչ չանելու և ամեն ինչ բախտի քմահաճույքին թողնելու դեպքում, որևէ լավ բան դուրս չի գա. սակայն կան վաղուց մշակված մեխանիզմներ, որոնք հենց նման իրավիճակներում են ապահովում բոլոր կողմերի արտադրողների տնտեսական անվտանգության պահպանումը։ Բացի այդ ԵԱՏՄ շուկայի ներքին կարգավորումն այդ ամենը նախատեսում է։

Եվս մեկ ասպեկտ կա. հայ–իրանական սահմանը, ի տարբերություն հայ–թուրքականի, բաց լինելով այն վտանգ չի ներկայացնում Հայաստանի համար։ Ի տարբերություն մեր արևմտյան հարևանի, Իրանն էքսպանսիոնիստական ձգտումներ չունի, և Հայաստանի գոյությունը նրա կոկորդում ոսկորի նման կանգնած չէ. եթե, աստված չանի, բացվի հայ–թուրքական սահմանը, այնտեղից ավերում կժայթքի, այլ ոչ թե ապրանքներ ու ներդրումներ։ Թեև, սա առանձին թեմա է։

Այդ պատճառով էլ պետք է առավելագույնս օգտագործել Իրանի հետ տնտեսական և քաղաքական հաղորդակցման հնարավորությունները` հուսալի կողպեքի տակ պահելով արևմտյան սահմանը։ Իսկ մինչ այդ...

Մինչ այդ, ինչպես պնդում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը, մաքսային արտոնությունները թույլ կտան մեզ լիարժեք գործի դնել մեր հնարավորությունները դեպի Իրան պոտենցիալ մատակարարումների առումով, իսկ արտահանվող ապրանքները կլինեն, օրինակ,  մարտկոցները, դեղագործական և տրիկոտաժային արտադրանքը, հանքային ջուրը, միսն ու մսամթերքը և այլն։ Բացի այդ Հայաստանը կարող է տարանցման երկիր դառնալ դեպի ԵԱՏՄ երկրներ իրանական արտադրանքն արտահանելու համար։ Չէ՞ որ այդպես էլ մտածված էր ամենը:

Լրահոս
0