https://arm.sputniknews.ru/20190328/usa-kansas-nahangi-ev-hayastani-pashtpanutyan-naxararutyan-mijev-hamagorcakcutyunn-amrapndvum-e-17850079.html
ԱՄՆ Կանզաս նահանգի և ՀՀ ՊՆ-ի միջև ռազմական համագործակցությունն ամրապնդվում է. լուսանկարներ
ԱՄՆ Կանզաս նահանգի և ՀՀ ՊՆ-ի միջև ռազմական համագործակցությունն ամրապնդվում է. լուսանկարներ
Sputnik Արմենիա
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում է: 28.03.2019, Sputnik Արմենիա
2019-03-28T00:27+0400
2019-03-28T00:27+0400
2019-03-28T00:34+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/1784/99/17849912_0:42:1000:608_1920x0_80_0_0_46640d595e4ec5d8638c8ea8f1f6b4a8.jpg
ամերիկայի միացյալ նահանգներ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2019
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1784/99/17849912_0:6:1000:634_1920x0_80_0_0_c436ce10415319d65f34d62fc3a5ad3b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քաղաքականություն, հայաստան, ամերիկայի միացյալ նահանգներ, դավիթ տոնոյան
քաղաքականություն, հայաստան, ամերիկայի միացյալ նահանգներ, դավիթ տոնոյան
ԱՄՆ Կանզաս նահանգի և ՀՀ ՊՆ-ի միջև ռազմական համագործակցությունն ամրապնդվում է. լուսանկարներ
00:27 28.03.2019 (Թարմացված է: 00:34 28.03.2019) ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում է:
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՄԱԿ-ի խաղաղապահության պաշտպանության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով, մարտի 26-ին մեկնել է ԱՄՆ: Այս մասին տեղեկացնում են ՊՆ մամուլի ծառայությունից:
Մարտի 27-ին Դավիթ Տոնոյանը հանդիպել է Կանզասի նահանգապետ Լորա Քելլիին (Laura Kelly)։ Հանդիպման ընթացքում Կանզասի Ազգային Գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելին նահանգապետ Քելլիին է ներկայացրել Հայաստանի պաշտպանական գերատեսչության և Կանզաս նահանգի միջև ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները և իրականացվող ծրագրերը։ Նախարար Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Լորա Քելլիին՝ նահանգի Ազգային Գվարդիայի հետ հաստատված արդյունավետ համագործակցության համար։ Նախարար Տոնոյանն ու նահանգապետ Քելլին քննարկել են փոխշահավետ համագործակցությունն առավել խորացնելու հնարավորությունները։
Դավիթ Տոնոյանը նահանգապետին է հանձնել պատմական փաստաթղթերի փաթեթ, որում ներկայացված են ԱՄՆ-ի կողմից վերջին մեկ դարում իրականացված հումանիտար առաքելությունների հետ կապված դրվագներ՝ ուղղակիորեն առնչվող Հայաստանի և հայ ժողովրդի հետ։ Նահանգապետ Քելլին, իր հերթին, տեղեկացրել է, որ 2019թ. մարտի 27-ը հռչակվել է որպես Հայաստանի Հանրապետության և ամերիկյան Կանզաս նահանգի միջև համագործակցության օր և Դավիթ Տոնոյանին փոխանցել համապատասխան հռչակագիրը: