00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մտադրություն չի ունեցել ինքնահրկիզվելու. նոր մանրամասներ` Վանաձորում գրանցված միջադեպից

© Sputnik / Aram NersesyanԼոռու մարզպետարանի շենքը
Լոռու մարզպետարանի շենքը - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վանաձորի հրապարակում բողոքի ակցիա անող կնոջ կողքի շշում հյութ է եղել։ Նոր մանրամասներ են հայտնի դարձել իբր ինքնահրկիզման փորձ կատարող կնոջ միջադեպից։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհված Դավիթ Պետրոսյանի մայրն ամենևին էլ մտադրություն չի ունեցել ինքնահրկիզվելու։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` կնոջ կողքին եղած շշում ըմպելիք է եղել։

Նա այսօր առավոտյան այցելել է Լոռու մարզպետարան, որպեսզի մարզպետից անձամբ տեղեկանա, թե պետությունը, երբ է հատուցելու մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհված որդու մահվան համար։ Մարզպետը, ամենայն հավանականությամբ, զբաղվածության պատճառով չի ընդունել կնոջը։

Полиция Армении, Ванадзор - Sputnik Արմենիա
Մարտի 1-ի զոհերից մեկի մայրն այսօր սպառնացել է ինքնահրկիզվել

Զոհվածի մայրը որոշ ժամանակ անց դարձյալ մարզպետարան է եկել։ Եվ կրկին չի կարողացել հանդիպել մարզպետին ու վրդովմունքը արտահայտել է Վանաձորի Հայքի հրապարակում զոհված որդու նկարը ձեռքին նստելով։

Ըստ ականատեսների`կինը մարզպետին մինչև ժամը 18-ը ժամանակ է տվել իրեն ընդունելու և լսելու համար, այլապես պատրաստվել է գալ Երևան և բողոքել արդեն կառավարության դիմաց։ Մինչև նշած ժամը մարզպետն ընդունել է նրան, իսկ թե ինչ են պայմանավորվել, հայտնի չէ։ Մեր տեղեկություններով` մարտի 1-ին զոհված երիտասարդի մայրը միայնակ է ապրում. ամուսինը ևս մահացել է, իսկ մյուս որդին արտագնա աշխատանքի է մեկնել։

Հիշեցնենք, որ այսօր Shamshyan.com-ը  տեղեկություն էր տարածել համաձայն որի Մարտի 1-ի զոհերից Դավիթ Պետրոսյանի մայրն սպառնացել է ինքնահրկիզվել։Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում ծառայություն իրականացնող ոստիկաններն այսօր կեսօրին Լոռու մարզպետարանի դիմաց նկատել են աստիճաններին նստած մի կնոջ, ում ձեռքին որդու նկարն է եղել, ինչպես նաև ապակե տարա և լուցկի: Կինը հանդիպում է պահանջել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ` սպառնալով, որ հակառակ դեպքում կինքնահրկիզվի:

Լրահոս
0