00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այնպես էր ստացվում, որ միայն գազավորված ըմպելիքներն էին «անտեր» մնացել. Տիգրան Հովսեփյան

© Sputnik / Виталий Тимкив / Անցնել մեդիապահոցЗавод "Очаково" в Краснодарском крае
Завод Очаково в Краснодарском крае - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օրենքի նախագիծն առողջապահական նկատառումներից ելնելով է մշակվել։ Սակայն խնդիրն այն էր, որ ժամանակի ընթացքում առողջապահական ֆակտորը դուրս էր մնացել օրենքից։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. «Հայ կոլա» ընկերության տնօրենը կարծում է, որ գազավորված ըմպելիքների ակցիզային հարկի վերացման որոշումը, բնականաբար, ճիշտ էր։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանը։

Акция протеста сотрудников завода по производству газированных напитков перед Домом правительства (11 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Գազավորված ըմպելիք արտադրողների բողոքն արդյունք տվեց. դրանք ակցիզային հարկով չեն հարկվի

Գազավորված ըմպելիք արտադրողները քանիցս կառավարության առջև բողոքի ակցիաներ էին արել` պահանջելով չեղարկել գազավորված ըմպելիքների ակցիզային հարկի բարձրացումը։ ՀՀ ֆինանսների նախարարությունը մեզ տեղեկացրել էր, որ հարկային օրենսգրքի բարեփոխումների նախագծից հանվել է գազավորված ըմպելիքների հարկման դրույթը։

«Լավ է, որ այն չեղարկվել է, քանի որ հակառակ պարագայում այնպես էր ստացվել, որ միայն գազավորված ըմպելիքներն էին «անտեր» մնացել»,–ասաց Հովսեփյանը։

Մյուս կողմից, ըստ նրա, 5 և ավելի գրամ շաքար պարունակող ըմպելիքները հարկելու օրինագիծը ճիշտ կլիներ կյանքի կոչել, եթե, իհարկե, այն բոլորին վերաբերվեր։ Հովսեփյանի խոսքով` եթե բոլոր շաքար պարունակող ըմպելիքների հարկն ավելանա, ապա դաշտում հավասար գնաճ կլինի, այլ ոչ թե միայն գազավորված ըմպելիքների գինը բարձրանա ու անհավասար պայմաններ ստեղծվեն։

«Շատ ճիշտ օրենք է, և այն առողջապահական նկատառումներից ելնելով է մշակվել, քանի որ բոլորս էլ գիտենք, որ շաքարը մի շարք հիվանդությունների դեպքում վնասակար է։ Խնդիրն այն էր, որ ժամանակի ընթացքում առողջապահական ֆակտորը դուրս էր մնացել օրենքից ու որոշել էին հարկել միայն գազավորված ըմպելիքները, այլ ոչ թե բոլոր այն ըմպելիքները, որոնց մեջ շաքար կա»,–ասաց Հովսեփյանը։

Հովսեփյանի հավաստմամբ` ինքը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին էլ ասել է, որ եթե միայն գազավորված ըմպելիքների գինն են ուզում թանկացնեն, ավելի լավ է` միանգամից փակեն իրենց ընկերությունը։

Акция протеста сотрудников завода по производству газированных напитков перед Домом правительства (11 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Գազավորված ըմպելիք արտադրողներն ու կառավարության ներկայացուցիչները ինչ-որ որոշման են եկել

«Է, թող փակեն, իմանանք` վնասակար հյութ ենք արտադրում, մենք էլ չխմենք։ Այս ամենով ուղղակի ինչ–որ մարդկանց շահերն էին ուզում լոբբինգ անել»,–ասաց Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ «Հայ կոլա», «Ջուսինադ», «Մարի», «Թամադա կոլա» ընկերության ներկայացուցիչներ հանդիպել էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև առողջապահության, տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների նախարարները, ինչպես նաև ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այդ հանդիպմանը հայտարարել էր, որ իրենք ուսումնասիրություն են կատարել ու կարող են ասել, որ ասպարտամի` թույլատրելի չափաքանակը վնասակար չէ առողջությանը։

Լրահոս
0