ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Երգչուհի, դերասանուհի ու pole-dance–-ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) Instagram–ում իր բաժանորդներին պատմել է, ինչու է ջնջել բաժանորդագրությունն իր ընկերոջից։
Նա լուսանկար է հրապարակել ու հարցրել է բաժանորդներին` ինչը կարող է ստիպել ջնջել բաժանորդագրությունը ինչ-որ մարդու։
Посмотреть эту публикацию в Instagram
«Ես մի անգամ ջնջել եմ իմ ընկերներից մեկի բաժանորդագրությունը, որն անսպասելի սկսել էր «անհարմար» բաներ հրապարակել։ Քիչ էր մնում անսպասելիությունից հեռախոսս գցեի», – գրել է Վարդան։
Բաժանորդներն ասել են, որ իրենց բարկացնում են «մանկական կենցաղով ապրող մայրիկները», գլամուր աղջիկների բազմաթիվ սելֆիները, ղեկին երգելով «սթորիզներն» ու բազում այլ բաներ։
«Աղջիկը, որը հաճախ կիսամերկ հետույքը շարժում է տղամարդկանց առաջ նեղվել է «մեծերի համար» հրապարակումներից», – մեկնաբանել է պարուհու բաժանորդներից մեկը։
Այս տարի լրացավ Վարդայի (Վարդանուշ Մարտիրոսյան) 34-ամյակը։ Նա ծնվել է 1985 թվականի մարտի 3-ին Կրիվոյ Ռոգում` բազմազավակ ընտանիքում։ Երկու բարձրագույն կրթություն է ստացել` էստրադայի և զանգվածային տոների բեմադրիչի և ֆիզիկական դաստիարակության մենեջերի, մարզչի։
Վարդան մեծ հաջողությունների է հասել pole-dance–ում և նվաճել է աշխարհի ամենահեղինակավոր տիտղոսները` ելույթ ունենալով «Սև հրեշտակ» կեղծանունով։