00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյան-Ալիև անօրակարգ հանդիպումից արժե՞ մեծ ակնկալիքներ ունենալ

© Photo : press office of the Government of RAНеформальная встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (22 января 2019). Давос
Неформальная встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (22 января 2019). Давос - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդեն հաղորդվել է Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախաձեռնությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կայանալիք հանդիպման մասին: Ի՞նչ կարելի է ակնկալել այդ հանդիպումից՝ Արցախի հիմնախնդրի կարգավորման առումով:

Այսօր Ազգային ժողովում, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին՝ կա՞ հանդիպման կոնկրետ օրակարգ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես պատասխանեց. «Օրակարգի վերաբերյալ, ինչպես նախկինում ասել ենք, մեր պատկերացումը դա է: Եվ նախկինում էլ Ադրբեջանի նախագահի հետ մեր քննարկումներում ես ասել եմ իմ դիրքորոշումը, որ կարծում եմ` սկզբնական փուլում, առնվազն, այդ հանդիպումները կոնկրետ օրակարգ պետք է չունենան:

Неформальная встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (22 января 2019). Давос - Sputnik Արմենիա
Հայաստանը երբեք չի հրաժարվելու երկխոսությունից. Փաշինյանը`ղարաբաղյան հակամարտության մասին

Պետք է լինի հարցերի լայն շրջանակ և այն, ինչ որ մեզ հետաքրքրում է, մենք ուղղակի պետք է մտքեր փոխանակենք տարբեր հարցերի վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ` կարող եմ կանխատեսել, որ քննարկումները կլինեն նախկինում հնչած հայտարարությունների շրջանակներում: Եվ, այո, այն, ինչ հայտարարել եմ Ստեփանակերտում, Անվտանգության խորհրդի համատեղ նիստում, դա ըստ էության այն օրակարգն է, որով մենք գնում ենք բանակցությունների, քննարկումների, և ըստ էության, այն պլատֆորմն է, որի վրա հիմնվելու ենք հետագա բանակցային ողջ գործընթացում»:

Իսկ ի՞նչ էր հայտարարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին Արցախի մայրաքաղաքում տեղի ունեցած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում:

Այնքան վաղուց չէր, որպեսզի մոռացվեր, իսկ ովքեր հասցել են մոռանալ, կարող են հղմամբ «գնալ» ու վերհիշել: Ըստ էության, երեք հիմնական թեմա է շեշտադրված այդ ելույթում՝ բանակցային գործընթացում Արցախի պաշտոնական և անմիջական ներգրավում, ԵԱՀԿ ՄԽ առաջադրած կամ վերաառաջադրած «մադրիդյան սկզբունքներ» և դրանց վերաբերյալ պարզաբանումների անհրաժեշտություն, «ժողովրդին խաղաղության նախապատրաստել» ասվածի ընկալումներ և մեկնաբանություն:

Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян на совместной пресс-конференция с действующим главов ОБСЕ Мирославом Лайчаком (13 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ստեփանակերտը ղարաբաղյան կարգավորման հարցում կարող է ունենալ իր տեսակետը. Մնացականյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կրկնած արտահայտությունը, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումները սկզբնական շրջանում պետք է կոնկրետ օրակարգ չունենան, տարակերպ մեկնաբանությունների առիթ տվել է արդեն: Իսկապես տարօրինակ է դիտվում՝ գնալ հակամարտության կարգավորման միջազգային միջնորդների (Մինսկի խմբի համանախագահների) նախաձեռնած հանդիպմանը և համարել, որ սկզբնական շրջանում այդ հանդիպումները կոնկրետ օրակարգ պետք է չունենան: «Մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ պարզաբանումներ ստանալու և հեռակա «լեզվակռիվ չանելու» հետ կապված էլ կա որոշակի թերընկալում:

Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ դա է այն օրակարգն ու պլատֆորմը, որի վրա հիմնվելու ենք հետագա բանակցային գործընթացում:

Անկախ այն բանից, թե Հայաստանի վարչապետը ինչպես կամ որքան լավ է հիմնավորում կամ բացատրում բանակցային գործընթացում Արցախի անմիջական ներգրավման անհրաժեշտությունը, բոլորին էլ հասկանալի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջին հերթին հենց դա նկատի ունեին իրենց վերջին հայտարարության մեջ (մարտի 9-ի), մասնավորապես, երբ կոչ էին արել զերծ մնալ ձևաչափի միակողմանի փոփոխության պահանջներից:

Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян на совместной пресс-конференция с действующим главов ОБСЕ Мирославом Лайчаком (13 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Որոնք են ղարաբաղյան կարգավորման կենսական նշանակություն ունեցող կետերը. հիշեցրել է ՀՀ ԱԳՆ–ն

Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությանը հաջորդած ԱԽ վերոհիշյալ համատեղ նիստում բացատրեց, որ դա ձևաչափի փոփոխության պահանջ չէ: Բայց տվյալ պարագայում այլ հարցեր են հետաքրքիր:

Առաջին. եթե առնվազն Հայաստանի վարչապետի ընկալմամբ, այս փուլում չպետք է լինի կոնկրետ օրակարգ, ապա Վիեննայում սպասվող հանդիպումը հազիվ թե կարելի է բանակցություն համարել: Պատահական չէ, որ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը «բանակցություններ» բառից անմիջապես հետո կարծես լրացուցիչ ճշտման շեշտադրմամբ գործածեց «քննարկումներ» բառը:

Իսկապես էլ՝ եթե հանդիպումից ակնկալիքը պարզաբանումներ ստանալն է, մտքեր փոխանակելը, ապա դա ավելի շուտ քննարկում է, քան բանակցություն՝ կարգավորման որևէ առաջարկության կամ դրա որևէ կետի շուրջ՝ ինչ-որ համաձայնության հանգելու ողջամիտ հեռանկարով:

Երկրորդ. օրակարգի բացակայության կամ այն չհստակեցնելու պայմաններում Արցախի անմիջական ներգրավման (վերաներգրավման) խնդիրը դնելն ինքնըստինքյան դառնում է օրակարգային հարց: Նրբությունն այն է, թե հանդիպման մասնակիցներից որ կողմն ինչ դիվանագիտություն է բանեցնում: Պարզ ասած, եթե միջնորդ-համանախագահները ոչ թե ընդունում են դա, այլ վերստին շեշտում են «մադրիդյան սկզբունքները», իսկ Ալիևն էլ, օրինակ, ձայնակցում է ՄԽ համանախագահներին, չի՞ ստացվում, որ Հայաստանը մնում է մենակ`ընդդեմ «նույն լեզվով խոսող» համանախագահների ու ադրբեջանական կողմի: Պատահական չեն առանձին մեկնաբանների այն դիտարկումները, որ բանակցային գործընթացի առնվազն վերջին 20-23 տարիների ընթացքում հակառակ պատկերն է եղել՝ միջնորդներն ու Հայաստանն են «նույն լեզվով խոսել», իսկ ադրբեջանական կողմը առաջարկություններ մերժողի կամ պայմանավորվածություններ խափանողի դերում էր:

Встреча премьер-министра Армении Никола Пашиняна и Еврокомиссара по вопросам Европейского соседства и переговоров о расширении Йоханнеса Хана (25 сентября 2018). Нью-Йорк - Sputnik Արմենիա
Պետք է թողնենք ամեն ինչ գործող ֆորմատով. Յոհաննես Հանը` Ղարաբաղյան բանակցությունների մասին

Ընդհանուր առմամբ, եթե առանցքում պարզաբանող ու ճշտող քննարկումներն են լինելու, ապա, ամենայն հավանականությամբ, դա լինելու է հերթական հանդիպում:

Ընդամենը:

Մյուս կողմից, որքան էլ արդարացված կամ ընկալելի են Արցախն անմիջականորեն բանակցային սեղանի մոտ վերադարձնելու դիրքորոշումն ու ձգտումը, չես կարող հաշվի չառնել նույն համանախագահների արձագանքը: Ի վերջո, դա կարող է մեկնաբանվել որպես բանակցային գործընթացը մինչև 1990-ականների կեսեր «հետ տանելու», ամեն ինչ «նոր էջից» սկսելու մղում: Իսկ գուցե պատահակա՞ն չէ, որ ԵԱՀԿ ՄԽ վերջին համատեղ հայտարարության մեջ ընդգծված շեշտվում է 2009-12 թվականներին արված առաջարկությունը («մադրիդյան սկզբունքներ»): Ու այնպես է շեշտվում, որ կարող է թվալ, թե դրանից հետո, անցած 7 տարում հակամարտությունը կոնսերվացված, սառեցված վիճակում է եղել, ոչ Ադրբեջանի կողմից 2016-ի ապրիլին սանձազերծած պատերազմական լայնածավալ գործողություններն ու հարձակումն են եղել, ոչ էլ դրան հաջորդած Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի բանակցություններն ու պայմանավորվածություն-պարտավորություններն են արձանագրվել:

…Թերևս մեկ բան «էն գլխից» կարելի է պարզորոշ համարել. պետք է ներքին ամրության «պաշար» կուտակել, որքան հնարավոր է:

Լրահոս
0