00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս կուլ չտալ ֆեյքերի խայծը. Բաբաևան` ժամանակակից լրատվության բացերի մասին

© Sputnik / Asatur YesayantsСоветник МИА "Россия сегодня" Светлана Бабаева на учебном проекте SputnikPro (27 марта 2019). Еревaн
Советник МИА Россия сегодня Светлана Бабаева на учебном проекте SputnikPro (27 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
SputnikPro կրթական ծրագրի հերթական մոդուլը տեղի է ունենում վարպետության դասընթացի ձևաչափով Sputnik Արմենիա տեղեկատվական գործակալության և ռադիոյի մաուլտիմեդիոն մամուլի կենտրոնում։ Այսօրվա հյուրը` «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի խորհրդական Սվետլանա Բաբաևան, խոսեց ֆեյքերի, «ֆակտչեքինգի», ինչպես նաև անբարեխիղճ նյուզմեքերների խայծը կուլ չտալու մասին։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Մեր օրերի լրագրությունն արմատապես տարբերվում է հինգ կամ տասը տարի առաջ եղածից։ Այսօր ԶԼՄ–ները ստիպված են հարմարվել ագրեգատորների և ընթերցողների պարտադրանքին, ինչպես նաև պայքարել կեղծ նորությունների դեմ։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի խորհրդական Սվետլանա Բաբաևան SputnikPro կրթական նախագծի հերթական մոդուլի շրջանակում։

Կյանքն այսօր ընթանում է որոշակի «օնլայն ձևաչափով», և մարդիկ ի վիճակի չեն ընկալել տեղեկատվության ամբողջ հոսքը, ուստի, ինչպես նշեց Բաբաևան, անհրաժեշտություն է ծագում հարել այս կամ այն խմբին։

Мастер-класс с участием руководителей пресс-центров Армении в мультимедийном пресс-центре Sputnik Армения  в рамках нового модуля образовательной программы SputnikPro (18 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Առաջատարները SputnikPro–ի շրջանակում կպատմեն առցանց ԶԼՄ–ի աշխատանքի նրբությունների մասին

Այդ ամենը չի կարող չանդրադառնալ ԶԼՄ–ների վրա. փոխվում են տեղեկատվություն մատուցելու ձևերը, արագությունը, ժանրը, լսարանի պահանջները և հենց սպառողը։

«Ոմանք խենթանում են Google–ի և Yandex–ի հաշվիչների համար, մյուսները չեն էլ նկատում նոր տեխնոլոգիաները։ Եթե նախկինում ԶԼՄ–ները թելադրել են` ինչ կարդալ, ապա այսօր ինչ գրել նրանցից պահանջում է ընթերցողը», – ասաց Բաբաևան։

Հաճախ հրապարակումներում իրականությունն ուղեկցվում է անհատական բովանդակությամբ, ստով և ֆեյքերով, և լրագրողն այսօր չի կարող այնպես աշխատել, ինչպես 5 տարի առաջ էր աշխատում։

Անդրադառնալով Հայաստանին` Բաբաևան նշեց, որ դրա յուրահատկությանը առանձնահատկությունը եռալեզվությունն է։ Այստեղ պետք է գործել միանգամից հայերենով, անգլերենով և ռուսերենով, ինչն ունի ինչպես իր դրական, այնպես էլ բացասական կողմերը։

«Ձեր երկիրը յուրահատուկ է, դուք մշտապես գործում եք երեք լեզուներով` հայերեն, անգլերեն, ռուսերեն», – ասաց Բաբաևան` նշելով, որ այդ յուրահատկությունը պարտադիր պետք է հաշվի առնել հետագա աշխատանքի մեջ։

Ինչպե՞ս պահել հավասարակշռությունը

Բաբաևան լիովին նորմալ է համարում, որ այսօր լուրջ կայքերն ընթերցողներին առաջարկում են իրենց ոչ այդքան բնորոշ նյութեր` լողազգեստներով աղջիկներ, շքեղ մեքենաներ և այլն։

© Sputnik / Asatur YesayantsSputnikPro
Ինչպե՞ս կուլ չտալ ֆեյքերի խայծը. Բաբաևան` ժամանակակից լրատվության բացերի մասին - Sputnik Արմենիա
SputnikPro

«Պետք է հասկանալ, որ լուրջ ընթերցողը նույնպես մարդ է։ Նա լուրջ գրառում է կարդում, հետո հաճույքով նայում լողազգեստով աղջիկներին։ Թեթևամտություն նույնպես պետք է լինի», – ասաց Բաբաևան` մեկնաբանելով, որ ամեն դեպքում պետք է գտնել հավասարակշռություն ընթերցելիության, հաճախելիության և պատասխանատվության միջև։

Նրա խոսքով` այսօր ընթերցողը հոգնել է տեղեկատվության հոսքից, բայց նրան ավելի շատ հոգնեցնում է վերլուծելու անհրաժեշտությունը` պարզելու համար` որտեղ է ճշմարտությունը, որտեղ հորինվածքը։

«Ամերիկացիների վերջին հարցումը ցույց է տալիս, որ ԱՄՆ–ում ընթերցողները սկսել են վերադառնալ լուրջ լրատվական կայքերին` հասկանալով, որ միայն այնտեղ կարող են լուրջ, հավաստի տեղեկություններ գտնել», – ասաց Բաբաևան։

Եվ այդ առումով խմբագրության առջև բարդ խնդիր է դրվում վայրկյանների ընթացքում որոշել, թե ինչպես մատուցել տեղեկությունը, ստուգել այն կամ վստահել աղբյուրին և այլն։

SputnikPro–ն միջազգային նախագիծ է լրագրողների, պրոֆիլային բուհերի ու մամուլի ծառայությունների աշխատակիցների համար։ Այն ուղղված է լրագրողների միջև միջազգային ու միջմշակութային կապերի զարգացմանը։ SputnikPro միջազգային նախագիծը մեկնարկել է 2018 թվականի մարտին Մինսկում, իսկ նույն թվականի ապրիլին առաջին անգամ անցկացվեց Երևանում։

© Sputnik / Asatur YesayantsSputnikPro. Միխայիլ Կոնրադ
Ինչպե՞ս կուլ չտալ ֆեյքերի խայծը. Բաբաևան` ժամանակակից լրատվության բացերի մասին - Sputnik Արմենիա
SputnikPro. Միխայիլ Կոնրադ

Այսօրվա դրությամբ SputnikPro–ն հաջողությամբ անցկացվել է մի շարք երկրներում և արժանացել մեդիահանրության բարձր գնահատականին։

Sputnik-ը լրատվական գործակալություն և ռադիոկայան է` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 32 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն տարբերակներով:

Sputnik տեղեկատվական ռեսուրսների լսարանն ամսական ավելի քան 60 միլիոն է կազմում, Վեյբոյում Sputnik China–ի էջի բաժանորդների թիվը գրեթե հասնում է 9 միլիոնի։ Ամբողջ աշխարհում`Պեկինից Մոնտենեգրո, սփռված խմբագրական 22 կենտրոնում աշխատում են տասնյակ ազգությունների ավելի քան հազար մարդ։ Sputnik–ն ընդգրկված է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբում։ Sputnik–ի գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում։

Լրահոս
0