00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նրա համար «ցի»–եր չկային. ինչ ցանկություն ունեն «Ախպերս ու ես» երգի հերոսի հարազատները

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция памяти Роланда Келешяна (26 марта 2019). Еревaн
Пресс-конференция памяти Роланда Келешяна (26 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Արծիվ 28» ջոկատի հրամանատար, գնդապետ Ռոլանդ Քելեշյանի մահից հետո հարազատներն ու մարտական ընկերներն ուզում են նրա անվամբ դպրոց ու փողոց անվանակոչել։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik, Կարինե Հարությունյան. Ես էլ արժանացա Անդրանիկի բախտին. սա է եղել «Արծիվ 28» ջոկատի հրամանատար, գնդապետ Ռոլանդ Քելեշյանի վերջին խոսքերից մեկը։ Քելեշյանը վերջերս է մահացել` երկարատև հիվանդությունից հետո։

Հենց Քելեշյանի ու նրա կրտսեր եղբոր`այն ժամանակ «Արծիվ 28» ջոկատի շտաբի պետ, այժմ փոխգնդապետ Ռոմիկ Մխիթարյանին էլ նվիրված է եղել գուսան Տոտիկի «Ախպերս ու ես» երգը, որը գրվել է խրամատում։

Լրագրողների հետ զրույցում Ռոմիկ Մխիթարյանը նշեց, որ գուսան Տոտիկը ոգևորված է եղել, որ նույն խրամատում են եղբայրներով պայքարում հակառակորդի դեմ, ու ստեղծել է այդ երգը։

Մխիթարյանի խոսքով` եղբայրն իրենից 14 տարով մեծ էր ու իր հրամանատարն է եղել` իր իսկ ծնված օրվանից։ «Այն, ինչ ես կամ հիմա, Ռոլանդի` ինձ տված դաստիարակության շնորհիվ է։ Ռոլանդը տաղանդավոր էր ոչ միայն որպես հրամանատար. նա շատ լավ էր կիթառ նվագում ու բազմաթիվ փառատոների է մասնակցել։ Նաև ֆուտբոլային թիմի ավագն էր։ Ռոլանդը չէր սիրում պարտվել, ու հետաքրքիրն այն է, որ միշտ հաղթող էր դուրս գալիս, ինչը հետագայում դրսևորվեց նաև կռվի դաշտում»,–ասաց Քելեշյանի եղբայրը։

© Sputnik / Asatur YesayantsՌոմիկ Մխիթարյան
Նրա համար «ցի»–եր չկային. ինչ ցանկություն ունեն «Ախպերս ու ես» երգի հերոսի հարազատները  - Sputnik Արմենիա
Ռոմիկ Մխիթարյան

«Արծիվ մահապարտների միավորում» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի խոսքով էլ` Ռոլանդ Քելեշյանն իսկական հրամանատարի կեցվածք ուներ, և այնքան հպարտ էր միշտ կանգնում` հետ ձգված, որ անգամ իրենից բարձրահասակներից ավելի բարձրահասակ էր երևում։ «Ռոլանդը լավ հրամանատար էր, քանի որ նա բազմակողմանի զարգացած էր` հետաքրքրվում էր կինոյով, թատրոնով, էլ չասեմ` ինչ լավ էր ֆուտբոլ խաղում։ Այս ամենի շնորհիվ էլ նա բոլորի հետ լեզու էր գտնում ու բազմաթիվ ընկերներ ուներ»,–ասաց Պետրոսյանը։

© Sputnik / Asatur YesayantsԱստվածատուր Պետրոսյան
Նրա համար «ցի»–եր չկային. ինչ ցանկություն ունեն «Ախպերս ու ես» երգի հերոսի հարազատները  - Sputnik Արմենիա
Աստվածատուր Պետրոսյան

Քելեշյանի տղան` մայոր Արթուր Քելեշյանը, այժմ պաշտպանության նախարարությունում է աշխատում ու ուզում հոր գործը շարունակել։ Քելեշյանի որդու խոսքով` հայրն իր իդեալն էր թե՛ որպես զինվորական, թե՛ որպես ավագ ընկեր։ «Մեր ընտանիքում բոլորիս իդեալն էր հայրս, անգամ տղաս հիմա կիթառ է նվագում` ուզենալով գոնե այդ տեսանկյունից նմանվել նրան»,–ասաց Քելեշյանի տղան։

© Sputnik / Asatur YesayantsԱրթուր Քելեշյան
Նրա համար «ցի»–եր չկային. ինչ ցանկություն ունեն «Ախպերս ու ես» երգի հերոսի հարազատները  - Sputnik Արմենիա
Արթուր Քելեշյան

Քելեշյանի մարտական ընկերներն էլ հավաստիացնում են` իրենց հրամանատարի շնորհիվ էր, որ օր օրի ավելանում էր իրենց ջոկատում անդամագրվածների թիվը։ «Երբ Արցախյան ազատամարտը սկսվեց, մի քանի օր ես ուշադիր հետևում էի ընթացքում ու ինձ այդպես էլ հրամանատար չէի գտնում։ Հետո տեսա Ռոլանդին ու հասկացա` հենց նրա ջոկատում պետք է կռվել։ Թող ինձ ներեն մյուսները, բայց Ռոլանդը բոլորից մեկ քայլ առաջ էր կանգնած։ Ավելին` պատերազմը երբ սկսվեց, շատերը չգիտեին` մեկնե՞լ ռազմաճակատ, թե՞ ոչ, բայց Ռոլանդն իր պահվածքով ու կեցվածքով գրավում էր բոլորին»,–ասաց «Արծիվ 28» ջոկատի ազատամարտիկ Գևորգ Հովհաննիսյանը։

© Sputnik / Asatur YesayantsԳևորգ Հովհաննիսյան
Նրա համար «ցի»–եր չկային. ինչ ցանկություն ունեն «Ախպերս ու ես» երգի հերոսի հարազատները  - Sputnik Արմենիա
Գևորգ Հովհաննիսյան

Բացի այդ, ըստ Հովհաննիսյանի` Քելեշյանը մի կարևոր որակ էր մտցրել ջոկատ` «ցի»–եր չկային նրա համար` իջևանցի, ղարաբաղցի, լոռեցի...

Հանդիպման ավարտին Քելեշյանի եղբայրը նշեց, որ ապրիլյան քառօրյայի ժամանակ եղբայրը, ճիշտ է, Ֆրանսիայում բուժում էր ստանում, բայց նա սկզբից մինչև վերջ մասնակցել է դրան։ Ռոմիկ Մխիթարյանի խոսքով`քառօրյայի ժամանակ, երբ ինքը պետք է մեկներ ճակատ, եղբորն ասել է այդ մասին, ու նա հորդորել է իր հետ մշտապես կապի մեջ լինել։ «Ապրիլյան պատերազմի ժամանակ բոլորիս մոտ այնպիսի տպավորություն էր, որ եղբայրս մեր ջոկատի հետ է, մեր կողքին, քանի որ անընդհատ կապի մեջ էինք։ Նա ասում էր` չնահանջեք, Մասիսները մերն են ու մերն էլ կմնան»,–ասաց Մխիթարյանը։

Ռոլանդ Քելեշյանի հարազատներն ու մարտական ընկերները որոշել են առաջիկայում զբաղվել Քելեշյանի անվամբ դպրոց, փողոց անվանակոչելու գործով և հույս ունեն, որ պատկան մարմիններն ընդառաջ կգնան իրենց ցանկությանը։

Լրահոս
0