ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. «Միսս Հայաստան 2003» մրցույթի հաղթող Լուսինե Թովմասյանը հրապարակել է դեռ չծնված երեխայի նկարը։
«Ու կապ չունի, որ երկրորդ հղիությունն ա, մեկ ա անհավատալի ա», – լուսանկարին կից գրել է նա։
© Photo : Instagram / lusinetovmasyanԼուսինե Թովմասյանը հրապարակել է ուլտրաձայնային հետազոտության նկարը
![Լուսինե Թովմասյանը հրապարակել է ապագա երեխայի «լուսանկարը» Լուսինե Թովմասյանը հրապարակել է ապագա երեխայի «լուսանկարը» - Sputnik Արմենիա](https://cdn.am.sputniknews.ru/img/1782/51/17825182_0:0:752:1325_600x0_80_0_0_2f401fc6fccb462245b13dbf1a192b63.jpg)
Լուսինե Թովմասյանը հրապարակել է ուլտրաձայնային հետազոտության նկարը
© Photo : Instagram / lusinetovmasyan
Բացի այդ, մոդելը ևս մեկ լուսանկար է հրապարակել, որում նա գեղեցիկ նեղ զգեստով է ու հնարավորինս քիչ շպարով։ Այս լուսանկարի տակ էլ գրել է, որ սիրահարված է մեկին, ում դեռ չի հանդիպել։
Посмотреть эту публикацию в Instagram
Բաժանորդներին ուրախացրել է մոդելի հղիության լուրը։ Նրանք ջերմ մեկնաբանություններ են գրել. «Գեղեցկություն», «Հազվագյուտ բնական գեղեցկուհի, հազարապատիկ գեղեցկացած», «Սիրում եմ ձեզ»։
Նշենք, որ Թովմասյանի ամուսինը գործարար Արթուր Հովհանիսյանն է։ Նրանք ունեն 5 տարեկան դուստր, անունը` Արիանա։